Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբին Ռիհաննա Ֆենթի (անգլ.` Robyn Rihanna Fenty, ծնվել է` փետրվարի 20, 1988թ.), առավել հայտնի որպես Ռիհաննա, բարբադոսցի երգչուհի, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերան։ Համարվում է մեր օրերի ամենապահանջված երգիչներից մեկը։
![]() |
Սա Narek Hayriyan մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Narek Hayriyan/Ավազարկղ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռոբին Ռիհաննա Ֆենթի |
Ծնվել է | փետրվարի 20, 1988 (36 տարեկան) Սեյնթ Մայքլ, Բարբադոս |
Ժանրեր | R&B, փոփ, դենսհոլ, ռեգգի, հիփ հոփ, դենս |
Մասնագիտություն | Երգչուհի-երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր |
Գործունեություն | 2005–այժմ |
Լեյբլ | Def Jam |
Կապված | Քրիս Բրաուն, Ջեյ Զի |
Կայք | rihannanow.com![]() Ստորագրությունը] |
2005 թվականին Ռիհաննան թողարկում է դեբյուտային Music of the Sun ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից մեկը` Pon De Replay կատարումը իր հերթին մտնում է Billboard Hot 100-ի մեջ։ 2006 թվականին թողարկվում է Ռիհաննայի թվով երկրորդ ալբոմը՝ A Girl Like Me, որի սինգլներից մեկը՝ "SOS" երգը նույնպես դառնում է հիթային կատարում։ Ռիհաննայի երրորդ ալբոմի՝ Good Girl Gone Bad-ի (2007) մեջ արդեն տեղ են գտնում միանգամից չորս հիթային կատարումներ՝ "Umbrella", "Take a Bow", "Disturbia" և "Don't Stop the Music" ։ Նույն տարի Ռիհաննան Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվում է միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթում է միայն մեկում՝ լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն (Umbrella կատարման համար, որը զուգերգ էր ռեփեր Ջեյ Զիի հետ)։ Չորրորդ ալբոմը լույս է տեսնում 2009 թվականի նոյեմբերին՝ Rated R անվամբ։ Այս ալբոմից արդեն "Russian Roulette", "Hard" և "Rude Boy" կատարումները գրավում են Բիլբորդի 1-ին հորիզոնականները։ Loud-ը (2010)` հինգերորդ ալբոմը ներառում է ևս մի քանի հիթեր` "Only Girl", "What's My Name?" and "S&M"։ "We Found Love" սինգլի տեսքով դուրս է գալիս 2011 թվականի սեպտեմբերին և ավելի ուշ՝ նոյեմբերին, ներառվում է վեցերորդ ալբոմում (Talk That Talk)։
Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավել ալբոմներ և մոտ 60 միլիոն օրինակ սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի լավ վաճառվող երաժշտական գործիչներից մեկը։ Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան։
Ռիհաննայի կատարմամբ սկավառակները հանդիսանում են աշխարհում ամենաշատ վաճառվածներից, ավելի քան 20 միլիոն ալբոմ և 60 միլիոն երգ։ Նա Billboard-ի պատմության մեջ ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 7 տարվա ընթացքում տասներեգ անգամ ղեկավարել Hot 100-ի աղյուսակը։ 2010 թվականի մարտի տվյալներով նա վաճառել է 7,5 միլիոն ալբոմ և 33,7 միլիոն երգ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ «Billboard» ալբոմի շնորհիվ Ռիհաննան անվանակոչվեց «2000-ականների թվային դարաշրջանի երգչուհի» և պարգևատրվեց 2000-ականների երգիչների մեջ 17-րդ տեղը։ Երգչուհին ստացել է մի քանի մրցանակ, այդ թվում նաև World Music Awards 2007-ի միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է` ամենավաճառվող երգչուհին փոփ-երգի ժանրում և տարվա երգչուհի մրցանակները, ինչպես նաև BRIT Awards արարողությունում լավագույն միջազգային կատարողուհի։ Ռիհաննան ունի Grammy-ի իննը մրցանակ, American Music Awards-ի 6 մրցանակ, հատուկ մրցանակ Icon Award-ից, 18 մրցանակ Billboard Music Awards-ից, ինչպես նաև նա հանդիսանում է Barbados-ի մշակույթի պատվավոր դեսպան։