Մասնակից:Movsisyan Tsaghik/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ասիական արվեստի պատմություն, ներառում է Ասիա մայրցամաքում տարբեր մշակույթների, տարածաշրջանների և կրոնների արվեստների լայն շրջանակ: Ասիայի հիմնական շրջանները ներառում են Կենտրոնական, Արևելյան, Հարավային, Հարավարևելյան և Արևմտյան Ասիաները:
Կենտրոնական Ասիայի արվեստը հիմնականում բաղկացած է եվրասիական տափաստանի թյուրք ժողովուրդների գործերից, մինչդեռ Արևելյան Ասիայի արվեստը ներառում է Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի գործերը: Հարավային Ասիայի արվեստը ներառում է Հնդկական թերակղզու արվեստը, մինչդեռ Հարավարևելյան Ասիայի արվեստը ներառում է Բրունեյի, Կամբոջայի, Արևելյան Թիմորի, Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի, Մյանմայի (Բիրմա), Ֆիլիպինների, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի արվեստները: Արևմտյան Ասիայի արվեստն ընդգրկում է Մերձավոր Արևելքի արվեստը, ներառյալ Միջագետքի հնագույն արվեստը, և վերջերս գերակշռում է իսլամական արվեստը:
Ասիայի արվեստի պատմությունը շատ առումներով զուգահեռ է արևմտյան արվեստի զարգացմանը[1][2]: Ասիայի և Եվրոպայի արվեստի պատմությունները մեծապես փոխկապակցված են․ ասիական արվեստը մեծ ազդեցություն ունի եվրոպական արվեստի վրա և հակառակը։ Մշակույթները միախառնվել են այնպիսի մեթոդների միջոցով, ինչպիսիք են արվեստի փոխանցումը Մետաքսի ճանապարհով, աշխարհագրական մեծ հայտնագործությունների և գաղութացման ժամանակաշրջանի մշակութային փոխանակումը, ինչպես նաև համացանցի և ժամանակակից համաշխարհայնացման միջոցով[3][4][5]:
Բացառելով նախնադարյան արվեստը, Միջագետքի արվեստը ներկայացնում է Ասիայի արվեստի հնագույն ձևերը։