Մասնակից:LilitBadalyan/Ավազարկղ 2
From Wikipedia, the free encyclopedia
«Ագռավը» (անգլ.՝ "The Raven"), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի բանաստեղծություններից: Առաջին անգամ հրատարակվել է 1845 թվականի հունվարին: Բանաստեղծությունը հայտնի է իր երաժշտականությամբ, ոճային լեզվով և գերբնական միջավայրով: Այն պատմում է խելագարված սիրեցյալին այցելած խորհրդավոր խոսող ագռավի մասին, որն ականատես էր լինում մարդու խելագարմանը: Սիրեցյալը, ում հաճախ համարում են ուսանող,[1][2] սգում է իր սիրած կնոջ՝ Լինորի մահը: Աթենաս-Պալլասի կիսանդրու վրա նստած՝ ագռավը կարծես ավելի է հրահրում նրա կսկիծը՝ անընդհատ կրկնելով «երբեք այլևս» (անգլ.՝ "Nevermore"): Բանաստեղծության մեջ օգտագործվել են մի շարք ժողովրդական, առասպելական, կրոնական և դասական մեջբերումներ:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Tenniel-TheRaven.jpg/320px-Tenniel-TheRaven.jpg)
1846 թվականին գրված իր "Ստեղծագործության փիլիսոփայությունը" էսսեում Պոն պնդում էր, որ բանաստեղծությունը գրվել է շատ տրամաբանորեն և մեթոդաբանորեն՝ նպատակ ունենալով ստեղծել բանաստեղծություն, որը կգրավեր և՛ քննադատներին, և՛ հանրությանը: Բանաստեղծությունը մասամբ ոգեշնչվել է Չարլզ Դիքենսի «Բարնաբի Րաջ» (Barnaby Rudge) ստեղծագործության խոսող ագռավից:[3]
«Ագռավը» առաջին անգամ հրատարակվել է Պոյի անունով Նյու Յորք Միրոր (անգլ.՝ New York Evening Mirror) հանդեսում 1845 թվականի հունվարի 29-ին: Դա Պոյին հանրաճանաչ դարձրեց իր կենդանության օրոք, սակայն չապահովեց մեծ ֆինանսական հաջողություն: Բանաստեղծությունը կարճ ժամանակում վերահրատարակվեց, ծաղրերգվեց և նկարազարդվեց: Քննադատություններ էր հնչել բանաստեղծության գրական կարգավիճակի վերաբերյալ, սակայն, այնուամենայնիվ, այն հանդիսանում է բոլոր ժամանակների ամենահայտնի բանաստեղծությունը:[4]