Մասնակից:Angel Gharibyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Գորդոն Բայրոն (անգլ.՝ George Gordon Byron հունվարի 22, 1788 - ապրիլի 19, 1824), հայտնի է որպես Լորդ Բայրոն, բրիտանացի պոետ, լորդ, քաղաքական գործիչ և rոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկը[1][2][3]: Նա համարվում է բրիտանացի ամենաընթերցված և ազդեցիկ պոետներից մեկը[4]։ Վերջինիս նշանավոր գործերից են՝ Դոն Ժուանը և Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը, ինչպես նաև «Հրեական մեղեդիներ» շարքի բազում քնարերգություններ։
Նա շրջագայել է Եվրոպայով մեկ, եղել է Իտալիայում, որտեղ էլ ապրել է շուրջ յոթ տարի՝ Վենետիկում, Հռավեննայում և Պիզայում։ Իտալիայում բնակվելու տարիներին հաճախ է այցելել իր ընկեր և պոետ՝ Պերսի Բիշի Շելլիին[5]։ Ավելի ուշ, մասնակցել է Հունաստանի անկախության պատերազմին, որը մղվում էր Օսմանյան կայսրության դեմ։ Դրա համար նա արժանացավ Հունաստանի ազգային հերոսի կոչմանը[6]։ Նա մահացել է 1824 թվականին՝ 36 տարեկանում՝ տենդից, որով վարակվել էր Մեսոլոնգիոն քաղաքում։
Նկարագրվելով, որպես ամենահրապուրիչն ու տխրահռչակը ռոմանտիզմի ներկայացուցիչներից, Բայրոնը և՛ փառաբանվում, և՛ քննադատվում էր իր չափազանց արիստոկրատ կյանքի, ահռելի պարտքերի, կանանց և տղամարդկանց հետ բազմաթիվ սիրային արկածների, ինչպես նաև խորթ քրոջ հետ աղմկահարույց կապի համար[7]։ Նրա սիրեցյալներից մեկը էլ՝ Լեդի Կարոլինա Լեմը, նկարագրեց նրան որես՝ «խելառ, կոպիտ ու վտանգավոր՝ ծանոթության համար»։ Նրա միակ օրինական ժառագը՝ Ադա Լավլեյսն է, և հիմնվելով նրա՝ Չարլզ Բեբիջին ուղղված Անալիտիկ մեքենայի մասին գրությունների վրա, Ադան համարվում է առաջին համակարգչային ծրագրավորողը[8][9][10]։ Բայրոնի ապօրինի երեխաներից է Ալեգրա Բայրոնը, որը մահացել է մանուկ հասակում։ Ենթադրվում է, որ նրա խորթ զավակներից է Էլիզաբեթ Մեդորա Լին։