Մասնակից:Anaheet/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Շոկ՝ օրգանիզմի ընդհանուր ծանր վիճակ, որը պայմանավորված է օրգանների ոչ նորմալ արյան մատակարարմաբ (համակարգային հիպոպերֆուզիա)[1][2]։ Շոկի վաղ նշաններն են թուլությունը, սրտի կծկումների հաճախականության մեծացումը (տախիկարդիա), արագացած շնչառությունը (հիպերվենտիլյացիա), առատ քրտնարտադրությունը, անհանգաստությունը և ծարավի զգացումը։ Վիճակի վատթարացման դեպքում հնարավոր է դիտվել շփոթվածություն, գիտակցության կորուստ և նույնիսկ սրտի կանգ[1]։
Պայմանավորված առաջացման պատճառով՝ տարբերում են շոկերի չորս հիմնական տեսակներ։ Դրանք են՝
Հիպովոլեմիկ շոկը պայմանավորված է մեծ քանակությամբ արյան կորստով, ծանր լուծով կամ փսխումներով[1]։ Կարդիոգեն շոկի առաջացման պատճառ կարող են լինել սրտամկանի ինֆարկտը կամ սրտի սալջարդը[1]։ Օբստրուկտիվ շոկի կարող է բերել սրտի տանպոնադան կամ լարված պնևմոթորաքսը[1]։ Սեպսիսը, անաֆիլաքսիան, ողնուղեղի վերին սեգմենտների վնասումները, տարատեսակ գերդոզավորումները կարող են հանգեցնել օբստրուկտիվ շոկի զարգացման[1][3]։
Ախտորոշումը դրվում է հիմնվելով ընդհանուր սիմպտոմների, ֆիզիկալ զննման և լաբորատոր թեստերի տվյալների վրա[2]։ Պացիենտի մոտ նվազած զարկային (պուլսային ճնշում- սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումների տարբերություն) ճնշումը և սրտի կծկումների հաճախացումը կարող են վկայել շոկի զարգացման մասին[1]։ Ավելի մեծ դիագնոստիկ նշանակություն ունի շոկային ինդեքսը, որն որոշվում է սրտի կծկումների հաճախականությունը բաժանելով սիստոլիկ ճնշմանը։ Շոկի ինդեքսի 0․8-ից բարձր արժեքները հաստատում են շոկի առկայությունը[4][5]։
Շոկի բուժումըպայմանավորված է առաջացման գործոնով[2]։ Պացիենտի մոտ պետք է ապահովել շնչուղիների անցանելությունը և պատշաճ շնչառությունը[2]։ Հայտնաբերվում և վերացվում են արյունահոսությունները (վիրահատական միջամտությամբ կամ էմբոլիզացիայով)[2]։ Գրեթե միշտ կատարվում է ներերակային հեղուների՝ Ռինգերի լուծույթի, պահեստավորված արյան կարմիր բջիջների, փոխներարկում[2]։ Կարևոր է նաև մարմնի նորմալ ջերմաստիճանի պահպանումը[2]։ Որոշ դեպքերում կա վազոպրեսորների կիրառման անհրաժեշտություն[2]։ Շոկը բավականին հաճախ է հանդիպում և ունի մահացության մեծ ռիսկ։ ԱՄՆ-ում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք են ընդունվում 1․2 մլն շոկով պացիենտներ, որոնց մահացության ռիսկը կազմում է 20-50%[6]։