Մասնակից:Փափուկ/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Avenged Sevenfold (հապավում` A7X), Ամերիկյան ծանր մետալ խումբ Հանթինգթոն Բիչից, որը ձևավորվել է 1999 թվականին: Խմբի ներկայիս կազմը ներառում է վոկալիստ Մ. Շեդոուսին, ռիթմ կիթառահար Զեքի Վենջենսին, սոլո կիթառահար Սինիստեր Գեյթսին, բասիստ Ջոննի Քրայստին և թմբկահար Բրուքս Վաքերմանին:
Avenged Sevenfold-ը ճանաչված են իրենց բազմազան ռոք հնչողությամբ և ալբոմների շապիկների և մերչենդայզի վրայի դրամատիկ պատկերներով[1]: Խումբը սկսեց մետալքոր հնչյունով իրենց դեբյուտային «Sounding the Seventh Trumpet» ալբոմում և մեծ մասամբ շարունակեց այս հնչողությունը իրենց երկրորդ՝ «Waking the Fallen» ալբոմի միջոցով։ Սակայն, խմբի ոճը վերածվեց ավելի ավանդական ծանր մետալի ոճի իրենց երրորդ ալբոմի և արջին խոշոր լեյբլի թողարկումով «City of Evil»-ով: Խումբը շարունակեց ուսումնասիրել նոր հնչյուններ իր նույնանուն ալբոմում և վայելեց իր շարունակական հաջողությունները, մինչև 2009 թվականին իրենց հիմնադիր թմբկահար Ջիմի «The Rev» Սալիվանը մահացավ: Չնայած նրա մահվանը՝ Avenged Sevenfold-ը շարունակեց իր աշխատանքը Dream Theater-ի նախկին անդամ` Մայք Փորթնոյի օգնությամբ, ում հետ նրանք թողարկեցին և շրջագայեցին՝ ի աջակցություն իրենց 2010 թ.-ին թողարկված հինգերորդ «Nightmare» ալբոմին, որը Billboard 200-ի առաջին հարթակում էր դեբյուտել, լինելով իրենց առաջին թիվ մեկ դեբյուտը[2]:
2011 թվականին թմբկահար Արին Իլեջեյը միացավ խմբի շրջագայություններին և ձայնագրություններին։ Խմբի վեցերորդ ստուդիական ալբոմը` «Hail to the King»-ը, որը թողարկվել է 2013 թվականին, համարվում է միակ Avenged Sevenfold-ի ալբոմը՝ Իլեջեյի մասնակցությամբ։ «Hail to the King»-ը ուներ ծանր մետալ և հարդ ռոք ոճ, որը գրված է որպես հարգանքի տուրք նրանց ոգեշնչումներին: Այս ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard 200 և UK Albums չարթերում, ինչպես նաև ֆիննական, բրազիլական, կանադական և իռլանդական չարթերում: Իլեջեյը լքեց խումբը 2014 թվականի վերջին և նրան փոխարինեց Bad Religion-ի նախկին թմբկահար Բրուքս Վաքերմանը, սակայն կազմի փոփոխության մասին հանրությանը հայտնի չդարձավ մինչև 2015 թվականը: Այնուհետև խումբը անակնկալ կերպով 2016 թվականի հոկտեմբերին թողարկեց իր յոթերորդ ստուդիական ալբոմը` «The Stage»-ը , որը դեբյուտ ունեցավ ԱՄՆ-ի Billboard 200 չարթում 4-րդ հորիզոնականում: «The Stage»-ը նրանց առաջին կոնցեպտուալ ալբոմն է և նշանավորեց խմբի ևս մեկ ոճական փոփոխություն՝ շարժվելով դեպի պրոգրեսիվ մետալի հնչողություն։ 2023 թվականի հունիսին խումբը թողարկեց իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ «Life Is But a Dream...»-ը, որը խիստ փորձնական ձայնագրություն է։
Մինչ օրս Avenged Sevenfold-ը թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, մեկ կենդանի ալբոմ/DVD, երկու կոմպիլյատոր և տասնութ սինգլ և վաճառել է ավելի քան 8 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում[3]: Նրանց ձայնագրությունները ստացել են բազմաթիվ հավաստագրման մրցանակներ, այդ թվում՝ հինգ պլատինե ալբոմի մրցանակներ իրենց հայրենի երկրի հաստատությունից (Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա): Նրանք նաև ստեղծել են չորս օրիգինալ երգ Call of Duty խաղերի շարքի համար, որոնք բոլորը միասին հավաքվել են 2018 թվականի Black Reign EP-ում։ Խումբը զբաղեցրել է 47-րդ տեղը Loudwire-ի բոլոր ժամանակների 50 լավագույն մետալ խմբերի ցանկում[4]։