Մասնակից:Տաթևիկ Թումանյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնը Նոր Զելանդիայում այնտեղ բնակվող ժողովուրդների կրոնական համոզմունքների ամբողջությունն է։ Նոր Զելանդիան բազմադավան երկիր է և չունի պետական կրոն։ 2013 թվականի դրությամբ Նոր Զելանդիայի բնակչության մեծամասնությունը (48%) դավանում է քրիստոնեություն, 42%—ը կրոնապաշտ չէ, մոտ 6%-ը դավանում է կրոններ, որոնք քրիստոնեության ճյուղեր չեն համարվում, Նրանց թվում ամենախոշորը հինդուիզմն է[1]:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Circle_frame.svg/200px-Circle_frame.svg.png)
Նոր Զելանդիայի խոշորագույն կրոնները[1] Կաթոլիկություն (12.61%) Անգլիկանություն (11.79%) Երիցականություն (8.47%) Այլ քրիստոնեություն (15.14%) Հինդուիզմ (2.11%) Բուդդիզմ (1.50%) Մահմեդականություն (1.18%) Այլ կրոններ (1.53%) Չեն նշել (4.44%) Անկրոնություն (41.92%)
Չնայած պետական կրոնի բացակայությանը, միապետը պարտավոր է անգլիկանություն դավանել։ Հավատքի ազատությունը պաշտպանվում է Վայտանգի պայմանագրի ստորագրման պահից[2]։
Նախքան եվրոպական գաղութացումը տեղի բնակչության՝ մաորիները, դավանում էին անիմիզմ։ Ավելի ուշ քրիստոնյա միսիոներները մաորիների մեծ մասին դավանափոխեցին քրիստոնեության։ Նոր Զելանդիայում հաստատված եվրոպացի ներգաղթյալների մեծ մասը եկել է բրիտանական կղզիներից, նրանք հիմնել են երկրի Անգլիկան, կաթոլիկ և Երիցական եկեղեցիները: Շոտլանդացի ներգաղթյալները հիմնականում բնակություն են հաստատել Օտագոյում և Սաութլենդում, ուստի այնտեղ ամենախոշոր դավանանքը Երիցականությունն էր, մյուս շրջաններում գերիշխում էր Անգլիկանությունը։ Չնայած այն հանգամանքին, նորզելանդացիների որ 47,5%-ը իրեն քրիստոնյա է համարում, սակայն, պարբերաբար եկեղեցիներ այցելում են, ամենայն հավանականությամբ, մոտ 15%-ը%[3]:
1990—ականներից քրիստոնյաների թիվը կայուն նվազում է, իսկ անկրոն մարդկանց թիվն աճում։ Ասիայից կանոնավոր ներգաղթի սկսելու հետ ավելացել է նաև ոչ քրիստոնյա, այլադավան մարդկանց թիվը։