Մասնակից:Վերգինե/Ավազարկղ11
From Wikipedia, the free encyclopedia
Սատանայի կամուրջ (գերմ.՝ Teufelsbrucke), երեք կամուրջներ Շվեյցարիայի Ռեուս գետի վրա , Անդերմատ գյուղի մերձակայքում, գտնվում է Ալպերում ՝ Սեն Գոթարդ լեռնանցքից 12 կմ հյուսիս:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Bridge_of_the_devil_231317.jpg/640px-Bridge_of_the_devil_231317.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/CH-NB_-_Teufelsbr%C3%BCcke%2C_alte_-_Collection_Gugelmann_-_GS-GUGE-KELLER-H-E-8.tif/lossy-page1-640px-CH-NB_-_Teufelsbr%C3%BCcke%2C_alte_-_Collection_Gugelmann_-_GS-GUGE-KELLER-H-E-8.tif.jpg)
1230-1707 թվականներին Անդերմատում գոյություն ուներ փայտե կամուրջ: Առաջին քարե կամուրջը կառուցվել է Ռեուսի ձորում 1595 թվականին ։
Ըստ լեգենդի երկար ժամանակ տեղացիներին այդպես էլ չի հաջողվել կամուրջ կառուցել, քանի որ գետի կատաղի հոսքը ամեն անգամ քանդում էր նորացված կամուրջը: Այնուհետև սատանան (որի անունով անվանվել է կամուրջը) պայմանավորվել է շինարարների հետ, առաջարկել օգնել կամուրջի կառուցմանը՝ այն պայմանով, որ նա կվերցնի այն անձի հոգին ով առաջինը կհատի կամուրջը: Կամուրջը կառուցվել է, բայց տեղացիները խորամանկել են կամրջի վրա առաջինը բաց թողնելով այծ: Լեգենդի հիշատակին Սատանի կամուրջի մոտ գտնվող ժայռի վրա կարմիր ներկով նկարեցին սատանա և այծ : Այս պատկերները գոյատևել են մինչ օրս: Սատանայի կամուրջը նեղ քարե կամար է՝ շուրջ 25 մ երկարություն, որը կառուցվել է կիրճի վրա՝ 22-23 մ բարձրությամբ։