Մասնակից:Սվետլանա1/Ավազարկղ8
From Wikipedia, the free encyclopedia
Հեպատոլոգիա, գիտություն է որը բժշկության այն ճյուղն է, որը ներառում է լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց խանգարումների կառավարումը: Թեև ավանդաբար դա համարվում է գաստրոէնտերոլոգիայի ենթամասնագիտություն, արագ ընդլայնում հետևանքով կան որոշ երկրներում բացառապես այս ոլորտում մասնագիտացած բժիշկներ, որոնք կոչվում են հեպատոլոգներ:
Վիրուսային և ալկոհոլային հեպատիտը և դրա հետևանքով առաջացղած բարդությունները մասնագետին դիմելու և խորհրդատվություն ստանալու հիմնական պատճառներն են: Ավելի քան երկու միլիարդ մարդ իր կյանքի ինչ-որ պահի վարակվել է հեպատիտ B վիրուսով, և մոտավորապես 350 միլիոնը դարձել է մշտական վարակակիր[1]: Լյարդի քաղցկեղի մինչև 80%-ը կարող է վերագրվել հեպատիտ B-ին կամ հեպատիտ C-ին: Մահացության առումով զիջում է միայն ծխելուն քաղցկեղ առաջացնող հայտնի գործոների շարքում: Պատվաստումների և արյան փոխներարկումից առաջ խիստ սքրինինգի ավելի լայն կիրառմամբ, ապագայում ակնկալվում է վարակի ավելի ցածր մակարդակ։ Շատ երկրներում, սակայն, ալկոհոլի ընդհանուր օգտագործումը աճում է, և, հետևաբար, ցիռոզով և հարակից այլ բարդություններով հիվանդների թիվը համաչափորեն աճում է: