Մասնակից:Սիլվա Վարդանյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Նավահանգիստ (անգլ.՝ Port Elizabeth, աֆրիկաանս՝ Die Baai, կոսա՝ Ibhayi, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Արևելյան Կապում գտնվող քաղաք, Կակադուի շրջանի վարչական կենտրոն: Քաղաքն ընկած է Հնդկական օվկիանոսի Ալգա ծոցի ափերին, Քեյփթաունից 770 կմ արևելք: Աշխարհագրական կոորդինատներն են` 33°57′29″ հվ. լ. 25°36′00″ ավ. ե.HGЯOL: Քաղաքը ձգվում է Ալգա ծոցի երկայնքով 16 կմ և Հարավաֆրիկյան Հանրապետությունում խոշորագույն նավահանգիստներից մեկն է հանդիսանում: Այսօր քաղաքը Նելսոն Մանդելա Բեյ Բորու քաղաքի կազմում է և ունի 1.152.115 բնակիչ: Քաղաքը իր անվանումը ստացել է 1820-1821 թվականներին Քեյփ Քոլոնի նահանգապետի պարտականությունները կատարող, բրիտանացի սպա Ռուֆան Շո Դոնկինի կողմից, ի հիշատակ իր սիրելի, երիտասարդ կնոջ` Ելիզավետա Ֆրենսիս նե Մարկհամի, ով մահացել էր 1818 թվականին` տենդից: Այդ ժամանակ Դոնկինը ծառայելիս է եղել Հնդկաստանում: Կնոջ հիշատակին Դոնկինը փարոս կառուցողի տան մոտ կանգնեցրել է փոքրիկ բուրգ[1]:
Բնակավայր | |
---|---|
Սիլվա Վարդանյան/Ավազարկղ | |