Մասնակից:Մարիաամ/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Չինաստանի դիվանագիտությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության և նրա պատմության մասին է։ Չինաստանի կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ Չինաստանը վարում է խաղաղության անկախ արտաքին քաղաքականություն, հակադրվում է իմպերիալիզմին, գաղութացմանը, հեգեմոնիզմին և ուժային քաղաքականությանը և պաշտպանում է երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։ Ըստ Չինաստանի վարչապետ Ճոու Ընլայի առաջ քաշած խաղաղ համակեցության հինգ սկզբունքների՝ երկիրը մի կողմից կձգտի հաստատել և զարգացնել բարեկամական և համագործակցային հարաբերություններ ամբողջ աշխարհի երկրների հետ, մյուս կողմից՝ կնպաստի միջազգային նոր քաղաքական և տնտեսական կարգի հաստատմանը։[1][2][3][4][5]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Diplomatic_relations_of_the_People%27s_Republic_of_China.svg/320px-Diplomatic_relations_of_the_People%27s_Republic_of_China.svg.png)
2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 181 երկրի[6][7], ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի 178 անդամ և ՄԱԿ-ի ոչ անդամ 3 պետությունների՝ Պաղեստինի, Կուկի կղզիների և Նյուեյի հետ։ Ըստ «Մեկ Չինաստան» սկզբունքի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում Չինաստանի Հանրապետությունը (Թայվան) ճանաչող որևէ երկրի հետ։