Մասնակից:Մանե Հովհաննիսյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Միսոգինիա անգլ.՝ Misogyny կանանց կամ աղջիկների նկատմամբ ատելություն, արհամարհանք կամ նախապաշարմունք: Այն սեքսիզմի ձև է, որը միտված է ավելի ցածր սոցիալական կարգավիճակում պահել կանանց, այսպիսով պահպանելով հայրիշխանական սոցիալական դերերը: Միսոգինիան լայնորեն տարածված է եղել հազարավոր տարիներ: Այն արտացոլվում է արվեստում, գրականությունում, մարդկային հասարակության կառուցվածքում, պատմական իրադարձություններում, դիցաբանությունում, փիլիսոփայությունում և ամբողջ աշխարհի կրոններում:
Միսոգինիայի օրինակ է՝ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը, միսոգինիստական ահաբեկչությունը և ֆեմիցիդը: Այն հաճախ կարող է արտահայտվել՝ սեռական ոտնձգությունների, հարկադրանքի և հոգեբանական մանիպուլյացիաների միջոցով, որոնք միտված են կանանց հանդեպ վերահսկոզություն հաստատել: Որոշ դեպքերում միսոգինիան կանանց վարձահատույց է լինում ստորադաս կարգավիճակն ընդունելու համար: Սովորաբար միսոնոգիան արտահայտվում է քողարկված ձևերով, սակայն երբեմն դրսևորվում է ակնհայտ և համարձակ ձևերո:
Ըստ ֆեմինիստական աշխարհայացքի միսոգինիան ներառում է նաև կանացի հատկությունների մերժումը: Այն արհամարհում է կանանց հետ կապված հաստատությունները, աշխատանքները, հոբբիները կամ սովորությունները: Այն մերժում է տղամարդկանց այն հատկությունները, որոնք դիտվում են որպես կանացի կամ ոչ տղամարդկային: Ռասիզմը և այլ նախապաշարմունքները կարող են ամրապնդել և համընկնել միսոգինիայի հետ:
Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ անգլ.՝ misogyny բառը ստեղծվել է 17-րդ դարի կեսերին հունարեն՝ misos «ատելություն» `' + հունարեն՝ gunē «կին» բառերից[1]: Բառը հազվադեպ էր օգտագործվում, մինչև այն հայտնի դարձավ երկրորդ ալիքի ֆեմինիզմի ժամանակ 1970-ականներին: