Մասնակից:Հերմինե2001/Ավազարկղ01
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Կլոդ Ռեյնս (նոյեմբերի 10, 1889 - մայիսի 30,1967), բրիտանացի դերասան, ում կարիերան տևել է գրեթե յոթ տասնամյակ։ «Անտեսանելի մարդը» (1933) ֆիլմում դոկտոր Ջեք Գրիֆինի դերում իր ամերիկյան դեբյուտից հետո նա նկարահանվել է այնպիսի մեծ հեղինակություն վայելող ֆիլմերում, ինչպիսիք են «Ռոբին Հուդի արկածները» (1938), «Միստր Սմիթը մեկնում է Վաշինգտոն» (1939), «Գայլը» (1941), «Կասաբլանկա» և «Քինգս Ռոու» (երկուսն էլ՝ 1942), «Տխրահռչակ» (1946), «Լոուրենս Արաբացի» (1962) և «Երբևէ պատմված ամենահոյակապ պատմությունը» (1965):
Նա Թոնի մրցանակի դափնեկիր դերասան էր և չորս անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի համար՝ որպես լավագույն երկրորդ պլանի դերասան։ Ռեյնսը համարվում էր «լավագույն էկրանավորված հերոս աստղերից մեկը»[1]‚ ով, ըստ «All-Movie Guide»-ի, «բարեկիրթ չարագործների դերում լավագույնն էր»[2]։ Իր երկարատև կարիերայի ընթացքում նրանով հիանում էին իր դերասանական գործընկերներից շատերը, ինչպիսիք են Բեթ Դեյվիսը, Վինսենթ Շերմանը, Ռոնալդ Նիմը, Ալբերտ Դեկերը, Փիտեր Օ'Թուլը, Ջոն Գիլգադը, Չարլզ Լոութոնը և Ռիչարդ Չեմբերլենը: