Մասնակից:Հայկ Էլոյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Շոգրենի համախտանիշ (ՇՀ), համակարգային աուտոիմուն հիվանդություն, որը ախտահարում է մարմնի արտազատական գեղձերը[1]։ Առաջնային ախտանշաներն են քսերոստոմիան (բերանի չորություն) և քսերօֆթալմիան (աչքի չորություն)[2]։ Այլ ախտանիշեր են մաշկի չորությունը, հեշտոցի չորությունը, քրոնիկական հազը, վերին և ստորին վերջույթների թմրածություն, հոգնածության զգացումը, մկանահոդային ցավերը, վահանագեղձի խնդիրները[1]։ Ախտահարված անձանց մոտ լիմֆոմայի առաջացման ռիսկը ավելի մեծ է (5%)[2][3]:
Դեռևս առաջացումը լիովին բացատրված չէ, սակայն քննարկվում է տարբեր գենային համադրումների և տարբեր տեսակի վիրուսների ու բակտերիաների դերը[1]։ Այն կարող է առաջանալ անկախ առողջական այլ խնդիրներից՝ առաջնային Շոգրենի համախտանիշ, կամ այլ շարակցական հյուսվածքի համակարգային այլ հիվանդությունների ժամանակ՝ երկրորդային Շոգրենի համախտանիշ[4]։ Համակարգային բորբոքման հարաճումը բերում է գեղձերի վնասման[3]։ Ախտորոշումը հաստատվում է բիոպսիայի և արյան անալիզի միջոցով հատուկ հակամարմինների հայտնաբերման հիման վրա[2]։ Բիոպտատում՝ գեղձի հյուսվածքի մեջ, երևում է լիմֆոցիտար ինֆիլտրացիա[2]։
Բուժումը կախված է հիվանդի ախտանշաններից[1]։ Քսերօֆթալմիայի (աչքի չորության) համար կիրառվում են արհեստական արցունք, բորբոքումը նվազեցնող դեղամիջոցներ, punctal plugs, or surgery to shut the tear ducts may be tried.[1] Քսերոստոմիայի (բերանի չորության) համար առանց շաքար մաստակ, փոքր կումերով ջրի օգտագործում կամ թուքի փոխարինիչներ կարող են օգտագործվել[1]։ Մկանահոդային ցավի համար կարող են օգտագործել իբուպրոֆեն[1]։ Այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են առաջացնել չորություն, օրինակ հակահիստամինային դեղեր, պետք է դադարեցվեն[1]։
Հիվանդությունը հայտնաբերվել է1933 թվականին Հենրիկ Շոգրենի կողմից, ում անունով այն անվանվել է, սակայն նման ախտանշանների նկարագրություն մինչ այդ էլ է եղել[4]։ Բնակչության 0.2%-ից մինչև 1.2%-ը ախտահարված է այս հիվանդությամբ, կեսը առաջնային, կեսը երկրորդային ձևով[3]։ Կանայք 10 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ[4]։ Թեև հիվանդությունը հիմնականում զարգանում է միջին տարիքում, սակայն կարող են ախտահարվել ցանկացածը[2][4]։ Անկախ այլ աուտոիմուն հիվանդության առկայության, կյանքի սպասվող տևողությունը չի փոխվում[5]։