Մասնակից:Լիան97/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Պարը արվեստի ձև է` բաղկացած մարդկային շարժման նպատակային ընտրված հաջորդականություններից: Այն կատարողական բնույթ ունի: Վերոնշյալ շարժումն ունի գեղագիտական և խորհրդանշական արժեք, և որոշ մշակույթների կատարողների և դիտորդների շրջանակում հայտնի է որպես պար անվանմամբ: [nb 1] Պարը կարելի է դասակարգել և նկարագրել հետևյալ բաղադրիչներով` բեմականացմամբ, շարժումների ռեպերտուարով, պատմական ժամանակաշրջանով կամ ծագմամբ: Թատերական և մասնակցային պարերի միջև կա կարևոր առանձնահատկություն, [4]չնայած այն բանին որ այս երկու տեսակները միշտ չէ, որ ամբողջովին առանձին են. երկուսն էլ կարող են ունենալ հատուկ գործառույթներ, այն է՝ սոցիալական, ծիսական, մրցունակ, էրոտիկ, ռազմական,սրբազան - եկեղեցական: Մարդկային շարժման այլ ձևեր դիտվում են որպես պարի մոտավոր տեսակ, ինչպիսիք են օրինակ մարտարվեստը, մարմնամարզությունը, գեղասահքը, համաժամանակյա լողը, նվագախմբերը և մարզաձևերի այլ տեսակներ:
Պար
Կատարողականություն և մասնակցություն
Թատերական պարը, որը այլ կերպ կոչվում է նաև կատարողական կամ համերգային պար, նախատեսված է հիմնականում ներկայացումների համար, որը սովորաբար ներկայացվում է բեմի վրա՝ վիրտուոզ պարողների կողմից: Այն հաճախ պատմում է պատմություն, օգտագործելով միմիկա, կոստյում և դեկորացիա, կամ պարզապես կարող է մեկնաբանել երաժշտական նվագակցում, որը շատ հաճախ ստեղծված է հենց այդ պարի համար: Օրինակներ են արևմտյան բալետը և ժամանակակից պարը, հնդկական դասական պարը, չինական և ճապոնական երգերը և պարային դրամանները: Դասական ձևերի մեծ մասը կենտրոնանում են հիմնականում պարերի վրա, սակայն կատարողական պարը կարող է հանդես գալ նաև օպերայում և երաժշտական թատրոնի այլ ճյուղերում:
Մյուս կողից, մասնակցային պարը, լինի դա ժողովրդական , սոցիալական, կամ խմբային պար, ինչպիսիք են գծայինը, շրջանակը, շղթայական կամ հրապարակային պարերը, կամ էլ զուգապարերը, որոնք հիմնականում տարածված են արևմտյան պարերում, ունեն հիմնականում հասարակական նպատակ, այն է մասնակիցների միմյանց հետ շփումը և վարժանքը, այլ ոչ թե պարը հանդիսատեսների համար: Նմանատիպ պարերը շատ հազվադեպ են պարունակում որևէ պատմություն: Խմբային պարը և բալետը, զուգապարը և պա-դե-դեն խորապես տարբերվում են: Նույնիսկ մենապարը կարող է կատարվել բացառապես պարողի գոհացման համար: Մասնակցային պարողները հաճախ կաարում են միևնույն շարժումներն ու քայլերը, մինչ դեռ ակումբային երաժշտության ժամանակ բազմությունը կարող է պարել ազատ՝ շարժումները չհամապատասխանեցնելով շրջակայքի հետ: Մյուս կողմից, որոշ մշակույթներ, պարում ունեն խիստ կանոններ, ինչպիսիք են օրինակ կանանց, տղամարդկանց կամ երեխաների պարտադիր մասնակցությունը:
Ծագում
Հնագիտական վկայությունները տեղեկություն են տալիս վաղ ժամանակների պարերի մասին՝ հիմնվելով Հնդկաստանում գտվնող Բհիմբետկայի ժայռային ապաստարանների 9000 տարվա վաղեմություն ունեցող նկարների և Եգիպտական գերեզմանների վրա պատկերված պարող կերպարներից, որոնք արվել են Քրիստոսից առաջ 3300 թվականին: Ենթադրվում է, որ մինչ գրավոր լեզուների ստեղծումը, պարը բանավոր և կատարման մեթոդների կարևոր մասն էր կազմում
, որոնց շնորհիվ պատմություները սերնդեսերունդ [5] էին անցնում: Պարը հիացական էքստազների փուլում և բժշկելու արարողություններում, նաև սոցիալական զարգացման մեջ վաղ գործոն է հանդիսացել: [6]
Վկայակոչումներ, մեջբերումներ պարերի մասին կարելի է հանդիպել վաղ ժամանակների պատմության մեջ օրինակ Պլատոնը, Արիստոտելը, Պլուտարքոսը, Լուցիան իրենց աշխատություններում նշել են հունակատ պարի (horos)-ի մասին:[7]
Աստվածաշնչում և Թալմուդում բազմաթիվ պատմություններ են նշվում, որոնք կապված են պարի հետ, և պարունակում են մոտ 30 տարբեր [8]պարային տերմիններ: Նոր քարի դարի շրջանում Չինական խեցեգործական արհեստանոցում, մարդկանց տարբեր խմբեր պատկերված են իրար ձեռք բռնած պարելիս,[9]իսկ չինական <<պար>> բառը հին ժամանակներում գրված է մարգարեական ոսկորների վրա: [10]Պարի մասին ավելի մանրամասն բացատրություն կա <<Lushi Chungiu>>-ում [11][12] (Չինական հնագիտական տեքստեր են, գրված Քրիստոսից առաջ 239թ-ին): Հասարակ, նախնական պարերը անտիկ Չինաստանում ասոցացվում էին կախարդական և շամանական արարողությունների հետ: Հնդկաստանում Քրիստոսից առաջ առաջին հազարամյակից հավաքվել և կազմվել են բազմաթիվ տեքստեր, որոնք փորձել են համակարգել ամենօրյա կյանքի ոլորտները: Bhurata Muni Natyashastra-ն, որը բառացիորեն թարգմանված նշանակում է դրամատուրգիա, թատերագրություն, վաղ տեքստերից է: Այն հիմնականում դրամա է, որտեղ պարը մեծ և կարևոր դեր է խաղում հնդկական մշակույթում: Այն դասակարգում է պարը 4 տիպի և 4 տարածքային տարբերության`
- աշխարհիկ
- ծիսակարգային/արարողակարգային/
- վերացական
- մեկնաբանական/ բացատրական
Թեման մշակում է ձեռքի տարբեր շարժումներ և դասակարգում տարբեր վերջավորությունների շարժումներ: Պարի շարունակական ավանդույթը մինչ այդ ժամանակներից շարունակվել է Հնդկաստանում, մինչ արդի ժամանակներ, մշակույթում, ծեսերում նաև Բոլիվուդում մեծ դեր խաղալով:
Ժամանակակից պարային շատ այլ ձևեր կարող են նմանեցվել պատմական ավանդույթային, ծիսային և էթնիկ պարերի հետ:
Պարը և երաժշտությունը
Պարը հիմնականում /չնայած ոչ բացառիկ կերպով/ երաժշտության ներքո է իրականացվում է կարող է ռիթմիկապես համապատասխանել կամ չհամապատասխանել երաժշտությանը: Որոշ պարեր, օրինակ չեչոտկան (tap dance) կարող է իր իսկ նվագակցումը ապահովել երաժշտությունը: Վաղ ժամանակներում բազմաթիվ իրար համահունչ երաժշտություններ ու պարեր են ստեղծվել, որոնք հաճախ իրար հետ էլ ներկայացվում են: Ավանդական պար-երգ զուգորդման հռչակավոր օրինակներ են՝ Ջիգը /շոտլանդական-գալյական պար է/, վալսը, տանգոն, դիսկոն և սալսան: Որոշ երաժշտական ժանրեր ունեն համապատասխան զուգահեռ պարային տեսակներ, ինչպիսիք են բարոկկո երաժշտությունն ու պարը: Այլ պարի երաժշտության տարատեսակներ հնարավոր է ունենան նույն անվանակարգերը, բայց առանձին-առանձին զարգացած լինեն, օրինակ դասական երաժշտությունն ու դասական բալետը:
Ամերիկացի պարող Թեդ Շոնը ասել է, որ ռիթմի գաղափարը մի երևույթ է, որի մասին կարող ես ընդմիշտ խոսել և չվերջացնել:
Երաժշտական ռիթմը պահանջում է երկու հիմնական տարր
1. կանոնավոր կերպով կրկնվող պուլս /բիթ կամ տակտ/
2. ռիթմային կաղապար:
Dance is a performing art form consisting of purposefully selected sequences of human movement. This movement has aesthetic and symbolic value, and is acknowledged as dance by performers and observers within a particular culture.[Ն 1] Dance can be categorized and described by its choreography, by its repertoire of movements, or by its historical period or place of origin.
An important distinction is to be drawn between the contexts of theatrical and participatory dance,[4] although these two categories are not always completely separate; both may have special functions, whether social, ceremonial, competitive, erotic, martial, or sacred/liturgical. Other forms of human movement are sometimes said to have a dance-like quality, including martial arts, gymnastics, cheerleading, figure skating, synchronized swimming, marching bands, and many other forms of athletics.