Մասնակից:Լաուրա Շալջյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ակնե, որը հայտնի է նաև որպես հասարակ ակնե (acne vulgaris), երկարատև ընթացքով մաշկային հիվանդություն է, որն առաջանում է մազապարկի՝ էպիթելի մահացած բջիջներով և ճարպով խցանումից[1]։ Դրան բնորոշ է սև և սպիտակ կոմեդոնների, բշտիկների առկայությունը և յուղոտ մաշկը, երբեմն՝ սպիների առաջացում[2][3][4]։ Այն առաջին հերթին ախտահարում է մաշկի համեմատաբար շատ ճարպագեղձեր պարունակող հատվածները՝ դեմքը, կրծքավանդակի վերին մասը և թիկունքը[5]։ Արդյունքում արտաքին տեսքը կարող է անհանգստություն պատճառել, իջեցնել ինքնագնահատականը և ծայրահեղ դեպքերում հանգեցնել ընկճախտի և ինքնասպանության մասին մտքերի[6][7]։
Ակնեի առաջացման մեջ ժառանգական նախատրամադրվածությունը կազմում է [3]։ Սննդակարգի և ծխախոտի դերը պարզ չէ, իսկ շրջակա միջավայրի մաքրությունը և արևի լույսի առկայությունը որևէ նշանակություն չունեն[3]։ Պարզվել է որ, երկու սեռերի մոտ էլ անդրոգեններ կոչվող հորմոններն ընկած են ճարպի արտադրության հիմքում։ Մեկ այլ հաճախակի հանդիպող գործոն է Propionibacterium acnes -ի չափից ավել աճը, որը նորմայում կա մաշկի վրա[8]։
Կան ակնեի բուժման բազմաթիվ եղանակներ՝ ապրելակերպի փոփոխություն,դեղորայքներ և բժշկական միջամտություններ։ Պարզ ածխաջրերի քիչ օգտագործումը, օրինակ շաքարի սահմանափակումը,կարող է օժանդակել բուժմանը։ Դեղորայքները կիրառում են անմիջապես վնասված մաշկին, սովորաբար կիրառվում են ազելաթթու,բենզոիլ պերօքսիդ և սալիցիլաթթու։ Ակնեի բուժման համար նախատեսված հակաբիոտիկները և ռետինոիդները առկա են քսուքների և ներքին ընդունման դեղաձևերով[9]։ Սակայն հակաբիոտիկային թերապիան կարող է բերել հակաբիոտիկների նկատմամբ կայունության առաջացման ։ Կանանց շրջանում հակաբեղմնավորիչ հաբերի որոշ տեսակներ կարող են օգնել ակնեի բուժման հարցում [9]։ Իզոտրետինոինները սովորաբար համարվում են <<պահեստային>> դեղամիջոցներ և օգտագործվում են ծանր ակնեի բուժման դեպքում, քանի որ ունեն շատ կողմնակի ազդեցություններ[9]։ 2015 թվականին գրանցվել է ակնեով ախտահարում բնակչության շուրջ 633 միլիոն ի մոտ՝ զբաղեցնելով աշխարհում տարածված հիվանդությունների մեջ 8-րդ տեղը։ Ակնեն առհասարակ հանդիպում է դեռահասների շրջանում և արևմուտքում ախտահարում է պատանիների 80-90%-ին։ Որոշ գյուղական համայնքերում տոկոսներն ավելի ցածր են[10]։ Երեխաների և մեծահասակների մոտ կարող է հանդիպել սեռական հասունացումից առաջ և հետո։ Չնայած մեծահասակների շրջանում ակնեն ավելի քիչ է հանդիպում,գրեթե 50% դեպքերում այն շարունակում է անհանգստացնել մարդկանց 20-30 տարեկանում և մի մասի համար էլ այն դժվարություններ է առաջացնում 40 տարեկանում[3]։