Մասնակից:Թամարա Սարգսյան/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Մ․թ․ա 4-րդ հազարամյակում ծագած Հին Երգիպտոսի քաղաքակրթությունը աշխարհում ամենահներից մեկն է։ Հին Եգիպտոսում բարենպաստ բնական պայմանները նպաստել են մշակույթի և արվեստի վաղ զարգացմանը ։ Այդ դարաշրջանում հին եգիպտացիերը կարողանում էին թանկարժեք մետաղներից նրբաճաշակ ոսկերչական զարդեր պատրաստել, ի հայտ էր եկել գրարությունը, աստիճանաբար սկսում էին առաջանալ գիտական խրատները։
Հին եգիպտական լեզուն հայտնի է գիտնականներին քարերի և պապիրուսների վրա պահպանված մեծաթիվ հիերոգրիֆիկ արձանագրություններով։ Եգիպտերենը հանդիսանում է աշխարհի՝ գիր ունեցող ամենահին լեզուներից մեկը․ մեզ հասած ամենահին տեքստերը վերաբերում են մ․թ․ա 4-րդ և 3-րդ հազարամյակներին։ Եգիպտացիների առավել ակնառու նվաճումներից մեկը գրային համակարգն էր, որը կարողանում էր հաղորդել մտքի բազմաթիվ երանգներ, մարդկային հոգու բարդ շարժումներ։ Հին Եգիպտոսի ճարտարապետությունը հայտնի էր դամբարաներով՝ Գիզայի բուրգերը, տաճարների և պալատական համալիրներով՝ Լուքսորի տաճարը, Ամարնի պատալտները։ Հին Եգիպտոսում չկար ոչ մի կրոն, կային որոշ աստվածությունների նվիրված բազմաթիվ տեղական պաշտապունքներ։ Գիտության, բժշկության և մաթեմատիկայի ասպարեզում Հին Եգիպտոսը իր ժամանակների համար հասել է բարձր մակարդակի։ Ավանդական էմպիրիզմը առաջին անգամ ի հայտ է եկել Հին Եգիպտոսում, ինչի մասին փաստում են Էդվին Սմիթի և Էբերսայի պապիրուսները (մոտ․ մ․թ․ա 1600 թվ․)։
Հին Եգիպտոսը աշխարհի քաղաքակրթությանը թողել է մեծագույն մշակութային ժառանգություն, եգիպտական արվեստի գործերը դեռ հնագույն ժամանակներում արտահանվում էին աշխարհի տարբեր մասեր և լայնորեն կրկնօրինակվում էին այլ երկրների վարպետների կողմից։