Մասնակից:Ընթերցող/Ավազարկղեր 2
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանացի գեղանկարիչ Դիեգո Վելասկեսի ժառանգությունը ներառում է բազմաթիվ դիմանկարներ, կտավներ ընտանեկան, պատմական, կրոնական և միֆական սյուժետներով[1]: Ներքևի ցուցակում ներկայացված կտավները, որոնք ստեղծվել են Վելասկեսի կողմից 1617-1660-ական թվականներին, բաժանված են շրջանների՝ կապված նրա գտնվելու վայրի և գործունեության հետ. նա Սևիլյայում ուսում է ստացել, ապա Մադրիդում ծառայել է Ֆիլիպ IV-ին՝ որպես թագավորական գեղանկարիչ:
Աշխարհի 11 երկրների (Ավստրիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա (Անգլիա, Շոտլանդիա), Վենգրիա, Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄ և Ֆրանսիա) թանգարաններ պահպանում են Վելասկեի բոլոր աշխատանքները: Նրա կտավների ամենամեծ քանակությունը գտնվում է Պրադո թանգարանում (Մադրիդ) (մոտավորապես 50 աշխատանք)[2]. այն հիմանականում ընդգրկում է արքայական ընտանիքի պատմությունը: Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում պահվում են իսպանացի արքաների նվերները իրենց ավստրիացի բարեկամնրին: Վելասկեսի աշխտանքներից պահվում են նաև Վելլիգնտոնի թանգարանում, Լոնդոնի ազգային պատկերասրահում, Դրեզդենի պատկերասրահում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Բոստոնի կերպարվեսի թանգարանում: Էրմիտաժում գտնվում են նկարիչ երեք գեղանկար, որոնցից մեկը ունի վիճելի ատրիբուցիա:
Դիեգո Վելասկեսի կտավների ատրիբուցիայի խնդիրը մինչև օրս համարվում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Եթե 1883 թվականին արվեստաբան և կերպարվեստ հետազոտող Չարլզ Բոյդ Քըրթիսը ատրիբուտացրեց 228 կտավ, ապա նրա գործընկեր Խոսե Լոպես-Ռեյը 1979 թվականին՝ 123 կտավ (1996-ին նա ցուցակին ավելացրեց ևս մեկը), իսկ արվեստաբան Ջոնաթան Բրաունը 1986 թվականին՝ միայն 98 կտավ[3]: Արվեստանոցում նրա աշակերտները վրձնել են Վելասկեսի կտավների բազմաթիվ օրինակներ. նրանցից կարելի է առանձնահատուկ նշել Խուան Բաուտիստ Մարտինես դե Մասոյին[4]:
1999 թվականին լույս տեսած նկարչի կատալոգը ցուցակի ստեղծման գլխավոր աղբյուրն է հանդիսացել: Այն Միգել Մորանա Տուրինիի և Իսաբել Սանչես Քեվերոդի «Վելասկես. ամբողջական կատալոգ» (իսպ.՝ Velázquez: catálogo completo) գիրքն է, որտեղ ընդգրկված են նկարչի 123 կտավներ: Կտավները համարակալված են ճիշտ այնպես, ինչպես կատալոգում:
Ցուցակում տեղ են գտել նաև այնպիսի նկարներ, որոնք ներառված չեն եղել կատալոգում: Այդ կտավները ներառվել են ժամանակակիչ ամենահայտնի փորձագետներ Խոսե Լոպես Ռեյի և Ջոնաթան Բրաունի[5] աշխատություններում: Ցուցակում տեղ են գտել նաև որոշ կտավներ, որոնք հայտնաբերվել և ատրիբուտացվել են վերջին տարիներին: Վիճելի ատրիբուցիաներով կտավները ընդգծված են մուգ սև գույնով: