Մասնակից:Անուկ Ալեքսանյան/Կեֆերմարկտ զոհասեղան
From Wikipedia, the free encyclopedia
Կեֆերմարկտ զոհասեղան (գերմ.՝ Kefermarkter Flügelaltar) հին գոթական ոճով հարստորեն զարդարված փայտե զոհասեղան է Վերին Ավստրիայի Կեֆերմարկտ ծխական եկեղեցում։ Քրիստոֆ ֆոն Զելքինգի պատվերով կառուցված զոհասեղանի կառուցողական աշխատանքները ավարտվել են մոտավորապես 1497 թվականին։ Կենտրոնական հատվածում պատկերված են Պետրոս առաքյալը, Սուրբ Վոլֆգանգ Ռեգենսբուրգը և Սուրբ Քրիստափորը։ Թևերի վահանակները պատկերում են դրվագներ Մարիամ Աստվածածնի կյանքից, իսկ զոհասեղանի վրա պատկերված են բարդ վերնաշենք և Սուրբ Գևորգի ու Սուրբ Ֆլորիանոսի երկու կողային պատկերները: «Կեֆերմարկտ զոհասեղան»-ը ստեղծողի անունը անհայտ է, բայց առնվազն երկու հմուտ քանդակագործ, ըստ երևույթին, կարող են հանդիսանալ զոհասեղանի հեղինակը: Դարերի ընթացքում այն փոխվել է և կորցրել իր սկզբնական ներկն ու ոսկեզօծումը. 19-րդ դարում Ադալբերտ Շտիֆտերի ղեկավարությամբ իրականացվել է լուրջ վերականգնում: Զոհասեղանը նկարագրվել է որպես «գերմանախոս տարածքում ուշ միջնադարյան քանդակագործության ամենամեծ ձեռքբերումներից մեկը»։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/70/Kefermarkt_Kirche_Fl%C3%BCgelaltar_02.jpg/640px-Kefermarkt_Kirche_Fl%C3%BCgelaltar_02.jpg)