From Wikipedia, the free encyclopedia
Aston Martin Lagonda Global Holdings plc, հանդիսանում է շքեղ սպորտային մեքենաների և զբոսաշրջային մեքենաների բրիտանական անկախ արտադրող: Հիմնադրվել է 1913 թվականին Լիոնել Մարտինի և Ռոբերտ Բեմֆորդի կողմից: 1947 թվականից սկսած, ղեկավարվելով Դևիդ Բրաունի կողմից, 1950-ական, 1960-ական թվականներին և 1964 թվականի գեղարվեստական կերպար Ջեյմս Բոնդի կողմից «Գոլդֆինգեր» ֆիլմում DB5 մոդելի օգտագործման արդյունքում, այն սկսեց ասոցացվել թանկարժեք ճանապարհորդական մեքենաների հետ: Այս սպորտային մեքենաները համարվում են բրիտանական մշակույթի խորհրդանիշներ[1]: Aston Martin-ը, թագավորական հրամանով, 1982 թվականից հանդիսանում է Ուելսի արքայազնի մեքենաների մատակարարը[2]: Այն ունի ավելի քան 150 համաձայնագիր ավելի քան 50 երկրներում՝ 6 մայրցամաքների վրա, որը դարձնում է նրան ավտոմեքենաների գլոբալ ապրանքանիշ[3]: Ընկերությունը առք և վաճառք է անում Լոնդոնի ֆոնդային բորսայում և հանդիսանում է FTSE 250 ինդեքսի բաղադրիչ[4]:
Գլխամասային գրասենյակը և հիմնական արտադրամասը գտնվում են Գայդոնում, Jaguar Land Rover-ի զարգացման կենտրոններից մեկում՝ նախկին RAF V Bomber օդանավակայանի վայրում: Աստոն Մարտինի վերջին մեքենաներից մեկը անվանվել է Avro Vulcan ռմբակոծիչի պատվին[5]: Aston Martin-ը հայտարարել է գլոբալ շքեղության ապրանքանիշ դառնալու մտադրությունների մասին և աստիճանաբար ներգրավվում է տարբեր նախագծերի մեջ՝ ներառյալ արագընթաց նավակներ, հեծանիվներ, հագուստ և անշարժ գույքի զարգացում, նույնիսկ սուզանավեր[6] և օդանավեր, հիմնականում լիցենզավորման հիմունքներով[7][8][9][10][11][12]:
Aston Martin-ը 20–րդ դարի երրորդ քառորդից հետո ունեցել է բավականին դժվարին պատմություն, սակայն այն վայելել է նաև երկարատև հաջողությունների և կայունության շրջան: «Առաջին դարում մենք 7 անգամ սնանկացել ենք»,- Automotive News Europe-ին տված հարցազրույցում ասել է նոր գործադիր տնօրեն Էնդի Պալմերը: «Երկրորդ դարը նրա համար է, որպեսզի համոզվենք, որ դա այդպես չէ»[13]:
Aston Martin-ը հիմնադրվել է 1913 թվականին, Լիոնել Մարտինի և Ռոբերտ Բեմֆորդի կողմից[14]: Մարտինը մասնակցում էր հատուկ ավտոարշավների Ասթոն Հիլ-ում՝ Ասթոն Քլինթոնից ոչ շատ հեռու, և արդյունքում զույգը որոշեց ստեղծել իրենց սեփական մեքենաները[15]: Առաջին մեքենան, որը անվանվելու էր Aston Martin, ստեղծվել է Մարտինի կողմից, 4 ցիլինդր ունեցող Coventry-Simplex շարժիչը տեղադրելով 1908 թվականի Isotta Fraschini-ի շասիին[16][17]:
Նրանք տարածք ձեռք բերեցին Քենսինգթոնի Henniker Mews –ում[18] և 1915 թվականի մարտ ամսին արտադրեցին իրենց առաջին մեքենան: Արտադրությունը չէր կարող սկսվել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով և Մարտինը միացավ Ադմիրալդթին, իսկ Բեմֆորդը միացավ բանակի ծառայողական կորպուսին[19]:
Պատերազմից հետո նրանք գտան նոր տարածք Abingdon Road – ում Kensington և նախագծեցին նոր մեքենա: Բեմֆորդը լքեց 1920 թվականին և Bamford & Martin-ը «վերակենդանացավ» Count Louis Zborowski-ի ֆինանսավորմամբ: 1922 թվականին Bamford & Martin-ը արտադրեց ավտոմեքենաներ Ֆրանսիական Գրան Պրիին մասնակցելու համար, որոնք աշխարհի ռեկորդակիր դարձան արագության և դիմադրղականության մեջ Brooklands-ում[20]:
Մոտավորապես 55 մեքենաներ ստեղծվել էին վաճառքի համար երկու կոնֆիգուրացիաներում՝ երկար շասիով և կարճ շասիով: Bamford & Martin-ը սնանկ ճանաչվեց 1924 թվականին և Dorothea- ի, Lady Charnwood-ի կողմից, ով իր որդուն նշանակեց որպես ղեկավար: Bamford & Martin-ը նորից ֆինանսական դժվարություններ սկսեցին ունենալ արդեն 1925 թվականին և Մարտինը ստիպված էր վաճառել կազմակերպությունը (Բեմֆորդը արդեն լքել էր)[21]:
Ավելի ուշ` այդ տարի Bill Renwick, Augustus (Bert) Bertelli-ն և ներդրողները՝ ներառյալ Lady Charnwood –ը վերահսկողության տակ վերցրին բիզնեսը: Նրանք վերանվանեցին այն Aston Martin Motors- ի և տեղափոխեցին նախկին Whitehead Aircraft Limited` Ֆելթամում: Renwick-ը և Bertelli-ն մի քանի տարի համագործակցեցին և մշակեցին 4 ցիլինդրանոց շարժիչ՝ օգտագործելով Renwick-ի պատենտավորված կոնստրուկցիան, որոնք նրանք փորձարկեցին Enfield-Allday-ի շասիի վրա: Միակ "Renwick and Bertelli" սպորտային մեքենան "Buzzbox"-ը պահպանվում է մինչև այսօր[22]:
Զույգը մտադիր էր վաճառել իրենց շարժիչը ավտոմոբիլային արտադրողների, սակայն լսելով, որ Aston Martin- ը այլևս արտադրության մեջ չէ, հասկացան, որ կարող են օգուտ քաղել իրենց հեղինակությունից, որպեսզի սկսեն բոլորովին նոր մեքենայի արտադրություն[22]:
1926-ից 1937 թվականներին Բերտելին եղել է Aston Martins- ի նոր տեխնիկական տնօրենը և բոլոր մեքենաների (հայտնի որպես «Բերտելլիի մեքենաներ») դիզայները: Նրանք ներառել են 1½ լիտրանոց "T-type", "International", "Le Mans", "MKII" և մրցարշավային ածանցյալը՝ "Ulster"-ը 2-լիտրանոց 15/98 և դրա մրցարշավային ածանցյալը՝ "Speed Model"-ը: Դրանցից շատերը բաց երկտեղանի սպորտային մեքենաներ էին, որոնք մարմնավորել էր Բերտ Բերտալիի եղբայրը՝ Էնրիկոն: Երկար շասիով 4 տեղանի տուրիստական մեքենաները փոքր թիվ էին կազմում, ինչպես նաև արտադրվում էին դրոպհեդներ[22]:
Բերտելին այն քիչ սեփականատեր/արտադրող/վարորդներից մեկն էր, ով ձգտում էր մրցարշավների դուրս գալ իր մեքենաներով: «LM» մակնիշի ավտոմեքենաները շատ հաջողակ էին ազգային և միջազգային ավտոմրցարշավներում, այդ թվում Լե Մանշում տեղի ունեցածում[22]:
Ֆինանսական խնդիրները վարադարձան 1932 թվականին: Aston Martin- ը մեկ տարով փրկվեց Lance Prideaux Brune- ի կողմից, մինչև փոխանցելով Արթուր Սաթերլանդին: 1936-ին Aston Martin-ը որոշեց կենտրոնանալ ճանապարհային մեքենաներ արտադրելու վրա՝ արտադրելով ընդամենը 700 մեքենա, մինչև որ Երկրորդ համաշխարհային պատերազմը դադարեցրեց աշխատանքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտադրությունը թոխարինվեց օդանավի բաղադրիչների արտադրության[23][24]:
1947 թվականին Huddersfield gear և մետաղահատ հաստոցներ արտադրող David Brown Limited- ը գնեց Aston Martin- ը՝ փոխանցելով այն իր հսկողության տակ գտնվող Tractor Group- ին: Դեյվիդ Բրաունը դարձավ Aston Martin- ի վերջին փրկիչը[25]: Նա նաև ձեռք բերեց Lagonda- ի բիզնեսը առանց գործարանի՝ իր 2.6 լիտր W. O. Bentley- ի կողմից մշակված շարժիչի համար[26]: Lagonda- ն տեղափոխվեց Newport Pagnell- ին՝ կիսվելով իր շարժիչներով, ռեսուրսներով և արհեստանոցներով: Aston Martin- ը սկսեց արտադրեկ ավտոմեքենաների դասական «DB» շարքը[27]:
1950 թվականի ապրիլին նրանք հայտարարեցին, որ պլանավորում են Le Mans-ի պրոտոտիպի արտադրությունը, որը նախատեսվում էր անվանվել DB2[28], դրան հաջորդեց DB2 / 4-ը՝ 1953 թվականին, DB2 / 4 MkII- ը՝ 1955 թվականինին, DB Mark III- ը՝ 1957 թվականին և իտալական ոճով 3.7 L DB4-ը՝ 1958 թվականին[27]:
Չնայած այդ մոդելները օգնեցին Aston Martin –ն ստեղծել լավ մրցարշավային տոհմածառ, բայց DB4- ը առանձնացավ և 1963-ին զիջեց իր տեղը հայտնի DB5- ին: Aston- ը հավատարիմ մնաց իր մեծ զբոսաշրջային ոճին DB6 (1965-70) և DBS (1967-1972) արտադորությունների ժամանակ[27]:
1954 թ-ից մինչև 1965 թթ. այդ մեքենաների վեց գլանանոց շարժիչները նախագծվել են Տադեք Մարեքի կողմից[29]:
Aston Martin- ը հաճախ գտվնվում էր ֆինանսապես անկայուն վիճակի մեջ: 1972 թ.-ին Դեյվիդ Բրաունն իր ամբողջ պարտքը՝ ավելի քան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ, մարեց և վաճառեց Բիրմինիգհեմի կողմից կառավարվող Company Developments-ին՝ ներդրումային բանկի կոնսորցիումի, որը ղեկավարվում էր հաշվապահ Ուիլյամ Ուիլսոնի կողմից, 101 ֆունտ ստեռլինգով[30]: Ավելի մանրամասն այս ժամանակահատվածի մասին կարելի է կարդալ Ուիլլսոնի կենսագրության մեջ: Համաշխարհային ճգնաժամը, աշխատանքային կապիտալի պակասն և դժավարությունը ստեղծելու այնպիսի շարժիչ, որը կբավարարեր Կալիֆորնիայի exhaust emission-ի պահանջները, այն դադարեցրեց ընկերության վաճառքը ԱՄՆ-ում, 1974 թ. վերջում կրկին Aston Martin- ին «բանտարկեց»: Ընկերությունը աշխատանքի էր ընդունել 460 աշխատողի, երբ արտադրամասը փակվեց[31]:
Բիզնեսը վաճառվել է 1975 թ. ապրիլին 1.05 մլն ֆունտ ստեռլինգով, հյուսիսամերիկյան գործարարներ Peter Sprague-ին` National Semiconductor-ից, George Minden[32]-ին և լոնդոնյան գործարար Jeremy Turner-ին, ով պնդում էր, որ Aston Martin-ը պահպանվի բրիտանացիների ձեռքում[33]: Հետագայում Sprague- ը պնդում էր, որ նա սիրահարվել է գործարանին, այլ ոչ թե մեքենաներին, աշխատուժի նվիրվածությանը և արհեստավարժությանը:
Վեց ամիս հետո, 1975 թ. սեպտեմբեր ամսին, նախորդ դեկտեմբերին փակված գործարանը վերաբացվեց որպես Aston Martin Lagonda Limited իր նոր սեփականատերով՝ ունենալով 100 աշխատակիցներ և նախատեսելով աշխատակազմի թիվը դարձնել 250, մինչ 1975 թվականը[31]: 1976 թ. հունվարին AML- ն հայտարարեց, որ այն ստացել է պատվերներ ԱՄՆ-ից 150 ավտոմեքենաների համար, 100-ը `այլ շուկաների և 80-ը` ճապոնական ներմուծող գործակալության կողմից[34]:
Նոր սեփականատերերը օգնեցին Aston Martin- ին `արդիականացնելով իր շարքը՝ 1977-ին ներկայացնելով V8 Vantage- ը, 1978-ին փոխարկելի Վոլանտերը և 1980-ին William Towns-ի կողմից առաջարկված ոճով Bulldog-ը: Towns-ը նախագծեց նոր Lagonda-ի սրահը, հիմնված V8 մոդելի վրա[35]:
Քերթիսը, ով Aston Martin-ի 42% բաժնեմասի սեփականատերն էր[36], նույնպես մտցրեց ուղղակի փոփոխություն հաճախորդների շրջանում՝ սովորական ֆանատիկ հաճախորդներին փոխարինելով հաջողակ երիտասարդ ամուսնացած գործարարներով: Դա տեղի ունեցավ գների մոտ 25 տոկոս թանկացման հաշվին[37]: Կասկած կար, որ AML- ը մտադիր էր գնել իտալական Lamborghini ընկերությունը[38]:
1981 թ. հունվարին, երբ ըկերության վիճակի բարելավման համար բավարար գործընկերներ չկային, Ալան Կուրտիսը և Պիտեր Սփրագը հայտարարեցին, որ նրանք երբեք չեն ցանկացել երկար պահպանել Aston Martin Lagonda- ի ֆինանսական իրենց մասնաբաժինները և դրանք մտադիր են վաճառել Pace Petroleum- ին և Victor Gauntlett - ին: Սփրագը և Կուրտիսը նշեցին, որ իրենց սեփականության ներքո AML- ի ֆինանսական վիճակը բարելավվել է այնչափ, որ MG- ի առաջարկը հնարավոր էր լինել[39]:
Gauntlett- ը Pace Petroleum- միջոցով 1980 թ.-ին 500.000 ֆունտ ստեռլինգով գնեց Aston Martin- ի 12.5% բաժնեմասը՝ Tim Heatley- ի հետ ունենալով նմանատիպ մասնաբաժին: Pace- ը եւ CHI- ն դարձան 50/50 սեփականատեր 1981 թ. սկզբին, Gauntlett-ը գործադիր տնօրեն: Gauntlett- ը նաեւ գլխավորեց վաճառքի թիմը և որոշ զարգացումից և հրապարակայնությունից հետո, երբ Lagonda- ն դարձավ աշխարհի ամենաարագ չորս տեղանոց մեքենան, կարողացավ վաճառել մեքենան Օմանում, Քուվեյթում եւ Քաթարում[40]:
1982 թ. Aston Martin- ին շնորհվել է արքայական օրդերը՝ Ուելսի արքայազնի կողմից[2]:
Հասկանալով, որ որոշ ժամանակ կպահանջվի Aston Martin-ի նոր արտադրանքների մշակման համար, նրանք ստեղծեցին ինժեներական սպասարկման դուստր ընկերություն՝ այլ ընկերությունների համար ավտոմոբիլային արտադրանք մշակելու համար: Որոշվել է օգտագործել Salmons & Son առևտրային անունը:
Քանի որ առևտուրը նավթային շուկայում խստացավ և Aston Martin- ը պահանջում էր ավելի շատ ժամանակ եւ գումար, Gauntlett- ը համաձայնեց վաճառել Hays / Pace- ը Քուվեյթի Ներդրումային գրասենյակին 1983 թ. սեպտեմբերին: Քանի որ Aston Martin- ն պահանջում էր ավելի մեծ ներդրումներ, նա նաև համաձայնեց իր բաժնետոմսերի մի մասը վաճառել Peter Livanos-ին՝ ամերիկյան ներկրողին և հունական փոխադրումների բիզնեսի մագնատին, ով ներդրում արեց իր և Nick and John Papanicolaou-ի համատեղ կազմակերպության՝ ALL Inc-ի միջոցով: Gauntlett- ը մնաց AML նախագահ և ընկերության 55% բաժնեմասը պատկանում էր ALL- ին: Այդ հարաբերությունները ավարտվեցին այն ժամանակ, երբ ALL-ը փորձում էր գնել AML-ի ավելի մեծ մասնաբաժինը: 1984 թ.-ին Papanicolaou- ի Titan կոչվող առաքման բիզնեսը դժվարին իրավիճակում էր, և Լիվանոսի հայրը Ջորջը գնեց Papanicolaou- ի բաժնետոմսերը ALL-ում, իսկ Gauntlett կրկին դարձավ բաժնետեր՝ փեռք բերելով AML-ի բաժնետոնսերի 25%-ը[40]:
Aston Martin-ին անհրաժեշտ էին միջոցներ երկարաժամկետ հատվածում գոյատևելու համար: 1987 թվականի մայիսին, Gauntlett-ը և Prince Michael of Kent-ը գտնվում էին Mille Miglia-ի հիմնադրի կնոջ՝ Contessa Maggi-ի տանը: Մեկ այլ հյուրն էր Ford of Europe փոխնախագահ Ուոլթեր Հայեսը: Չնայած նախորդիվ AC Cars- ի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, Hayes- ը տեսնում էր բրենդի ներուժը և բանակցությունները բերեցին նրան, որ 1987 թ.-ի սեպտեմբերին Ford-ը ձեռք կբերի ընկերության բաժնետոմսերի մասնաբաժին[41]: 1988 թվականին 20 տարվա ընթացքում արտադրելով մոտ 5000 ավտոմեքենա, վերականգնելով տնտեսություն վիճակը և սահմանափակ թողարկում ծավալներ ունեցող Vantage- ի և 52 Volante Zagato Coupés-ի հաջող վաճառք, յուրաքանճյուրը £ 86,000-ով, Aston Martin- ը վերջապես դադարեց հին V8- ի արտադրությունը և ներկայացրեց նոր Virage-ը[42]:
Թեև Gauntlett-ը պայմանագրային համապատասխան պետք է մնար որպես նախագահ երկու տարի, նրա մրցարշավի հետաքրքրությունները բերեցին սպորտային մեքենաների մասնակցությունը մրցարշավերում և արդյունքում ունեցան ահմանափակ եվրոպական հաջողության 1989 թվականին: Քանի որ DB7- ի սկզբնական շրջանի համար պահանջում էր մեծ տեխնիկական ներդրում, Ford- ը համաձայնեց ամբողջությամբ վերահսկել Aston Martin-ը, իսկ Gauntlett- ը Aston Martin- ի նախագահությունը 1991 թվականին հանձնեց Hayes- ին[43]: 1992 թ-ին հայտարարվեց Virage –ի բարձրակարգ տարբերակը, որը կոչվում էր Vantage, և հաջորդ տարի «Aston Martin» - ը թարմացրեց DB- ի շարքը, հայտարարելով DB7- ի մասին[44]:
Ford-ը ընդգրկեց Aston Martin-ը Premier Automotive Group-ում, ներդրումներ կատարեց նոր արտադրության համար և ընդլայնեց արտադրությունը: 1994 թվականին Ford-ը բացեց նոր արտադրամաս Բլոքսհեմի Banbury Road-ում՝ արտադրելու համար DB7-ը: 1995 թվականին Աստոն Մարտինը ռեկորդային քանակությամբ արտադրեց 700 մեքենա: Մինչև Ford-ի ժամանակաշրջանը, մեքենաները պատրաստվում էին ձեռքով՝ ինչպես անգլիական անիվը: 1998 թվականին ստեղծվեց 2000-երերդ DB7-ը, իսկ 2002 թվականին՝ 6000-երորդը՝ գերազանցելով մինչ այդ արտադրված DB-ի սերաները:
(key)
Տարի | Շասսի | Շաիժիչ | Տեսակ | Վարորդ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | Միավորներ | WCC |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1959 | Aston Martin DBR4 | Aston Martin L6 | Avon Dunlop |
MON | 500 | NED | FRA | GBR | GER | POR | ITA | USA | 0 | NC | ||
{{{2}}} Roy Salvadori | Ret | 6 | 6 | Ret | ||||||||||||
Carroll Shelby | Ret | Ret | 8 | 10 | ||||||||||||
1960 | Aston Martin DBR4 | Aston Martin L6 | Dunlop | ARG | MON | 500 | NED | BEL | FRA | GBR | POR | ITA | USA | 0 | NC | |
{{{2}}} Roy Salvadori | DNS | |||||||||||||||
Aston Martin DBR5 | Ret | |||||||||||||||
{{{2}}} Maurice Trintignant | 11 | |||||||||||||||
Source:[53] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.