From Wikipedia, the free encyclopedia
Դատաբժշկական լուսանկարչության պատմություն Դատական լուսանկարչությունը դատաբժշկական գիտության մասնաճյուղն է որը ներառում է ինչպես կասկածյալ, այնպես էլ դատապարտված հանցագործների փաստթղթավորումը, նաև հանցագործությունների տեսարաններ, զոհերին և դատական պատասխանատվության համար անհրաժեշտ այլ ապացույցներ: Լուսանկարչությունը լայնորեն ճանաչվել էր որպես մարդկանց ու առարկաները պատկերելու, փաստաթղթավորելու առավել հավաստի ձև, սակայն լայն կիրառություն է արժանացել 19-րդ դարավերջի արմատական զարգացումների առնչությամբ որպես դատաբժշկական նույնականացման միջոց:
Դատաբժշկական լուսանկարչությունը հանգեցրել է քրեական արդարադատության համակարգերի արդիականացմանը, ստեղծել լուսանկարչական իրապաշտության ուժ: 19-20-րդ դարերի ընթացքում այս երկու զարգացումները նշանակալի էին դատական լուսանկարչության և ընդհանրապես ոստիկանության աշխատանքի համար և կարող են վերագրվել ճշգրտության խնդրին: Պետական կառավարման բյուրոկրատիան նախ դարձել էր ավելի պրոֆեսիոնալ և ի վիճակի հնարավորինս ավելի շատ տվյալներ հավաքելու սեփական քաղաքացիների վերաբերյալ: Այնուհետև քրեական արդարադատության համակարգերը սկսել են գիտությունը ներառել ոստիկանության և դատական համակարգի ընթացակարգերի մեջ: Այնուամենայնիվ, ոստիկանական լուսանկարչության ընդունման հիմնական պատճառը պայմանական է: Բացի աճող ժողովրդականությունից, լուսանկարչության իրապաշտ ոսկե միջինը լինելու լայնորեն տարածված հայտնի հավատն է[1]:
Բանտերի դատապարտյալների լուսանկարչական փաստաթղթերի ամենավաղ վկայությունը թվագրվում է 1843–1844 ու 1851 թվականներին, Բելգիայում և Դանիայում: Այն բացառապես փորձնական էր և ենթարկվելու էր տեխնիկական կամ իրավական կանոնակարգման: Լուսանկարների տեսականին ընդգրկում էր դիմապատկերներից մինչև խցերում գտնվող բանտարկյալների լուսանկարները և փաստաթղթերից մինչև փորձարարություն: Անհրաժեշտ վարժանք չկար, լուսանկարում էին սիրողները, առևտրային լուսանկարիչները, նույնիսկ ոստիկանները կամ բանտային պաշտոնյաներ
1870-ականներին, սահմանափակվելով խոշոր քաղաքներով պրակտիկան տարածվում էր բազմաթիվ երկրներում: Պրոֆեսիոնալ լուսանկարիչներն այնուհետև զբաղվելու էին հանցագործների դիմանկարներով: Սա ստանդարտ դիմապատկերմանը հասնելու վաղ վկայությունն էր, որը հայտնի է այսօր և այն տարբերվում էր նախկինում հայտնի որևէ դիմանկարից: Թեև դեռևս սահմանված չափորոշիչ չկար, հազվադեպ էր լուսավորելով կամ անկյունով ստեղծագործաբար կատարելը: Սա տարբերվում էր ընտանիքների կամ երեխաների դիմանկարների լուսանկարահանումից, հանցագործների փաստաթղթավորում էր: Առաջիններից էր որ մարդիկ դիտարկում էին լուսանկարումը ոչ իբրև արվեստ: Տեղի էր ունենում ոստիկանության կանոնակարգերին դանդաղ հարմարեցում, հանցագործների և կասկածյալների լուսանկարելը տարածված էր մինչև 19-րդ դարի վերջերը, երբ լուսանկարելու և արխիվացնելու գործընթացը սահմանափակվում էր լուրջ հանցագործությունների համար դատապարտված անհատներով ոստիկանության հայեցողությամբ:
Հանցագործների թվի աճին զուգընթաց լուսանկարների քանակը նույնպես աճեց: Խնդիր դարձավ արխիվների կազմակերպումն ու պահպանումը: Րոուգս գելըրիս կոչվող հավաքածուները հանցագործներին դասակարգում էին ըստ իրավախախտման տեսակների: Այս պատկերասրահների ամենավաղ օրինակը վերաբերվում է 1850-ականների Անգլիայի Բըրմինգհեմ քաղաքին: Լուսանկարների ստանդարտացման նախնական փորձեր տեղի են ունեցել կարճ ժամանակ հետո:
Առաջինը ֆրանսիացի լուսանկարիչ Ալֆոնս Բերթիլոնն էր գիտակցել, որ ճանաչելու համար լուսանկարներն անօգուտ են եթե եթե դրանք ստանդարտացված չեն, եթե նույն լուսավորությունը, մասշտաբը և անկյունները չեն օգտագործվում[2] : Նա ցանկանում էր իրավախախտների ավանդական լուսանկարչական փաստաթղթերը փոխարինել հուսալի նույնականացում ապահովող համակարգով: Նա մարդաբանական ուսումնասիրություններ էր առաջարկում կիսադեմերի և ամբողջական դեմքի լուսանկարներով իրավախախտներին հայտնաբերելու համար: Բերթիլոնը հրատարակել է Դատական լուսանկարչություն (1890) նույնականացման լուսանկարչության գիտական ճշգրիտ ձև պարունակող կանոններով աշխատանքը: Նա նշել է, որ սուբյեկտները պետք է լուսավորված լինեն լավ, լուսանկարվի ողջ դեմքն ու կիսադեմը, տեսանելի լինի ականջը: Բերթիլոնը պնդում էր, որ առևտրային դիմանկարների նախադրյալները պետք է մոռացվեն տվյալ տեսակի լուսանկարչության մեջ: Դարի ավարտին ինչպես նրա չափման համակարգը, այնպես էլ լուսանկարչական կանոնները ընդունվել և ներդրվել են գրեթե բոլոր պետություններումում: Այսպիսով, Բերթիլոնին է հավատարմագրվել դատական դիմանկարի հայտնագործությունը:
Ոմանց կարծիքով Բերթիլոնի մեթոդների վրա ազդեցություն են գործել դարվինիզմի պարզունակ գաղափարները ուստի փորձել են հաստատել այն ենթադրությունները, որ իրավախախտները ֆիզիկապես տարբերվում են օրինապահ քաղաքացիներից: «Մոսթ Ուոնթիդ Ֆոթոգրաֆի» հոդվածում ներկայացվել է, որ հենց այս համակարգից են ստեղծվել շարժանկարների, գրքերի և կոմիքսների ոճրագործների շատ կարծրատիպեր (մաշկի, աչքերի, մազերի գույնը, մարմնատիպը և այլն)[3]: Ստանդարտացված լուսանկարների մեթոդը գոյատևել է չնայած չափման համակարգը շուտով փոխարինվել է մատնահետքերով:
Դատաբժշկական լուսանկարչության լուսապատկերի մյուս կողմում իրավախախտման լուսանկարն է, որը ենթադրում է ոչ թե իրավախախտի, այլ իրավախախտման կատարման վայրի փաստաթավորում: Չնայած դատական լուսանկարչության այս տեսակն էլ փաստաթղթավորելու, նույնականացնելու և դատապարտելու համար է ստեղծվել, այն ստեղծագործական մեկնաբանությունների և ոճի տարբերակման համար ավելի լայն ասպարեզ է ընձեռնում: Այն նույնականացման կամ դատապարտման նպատակով ներառում է զոհի լուսանկարները (սպիներ, վնասվածքեր, ծննդյան նշաններ և այլն), նաև՝ դեպքի վայրի պատկերներ (առարկաների դասավորություն, մարմնի դիրքը, ապացույցների լուսանկարներ, մատնահետքեր): Դատաբժշկական լուսանկարչության այս տեսակի զարգացումը առաջացրել է ոլորտի արմատական փոփոխություններ, ներառյալ հասարակության ներգրավվածություն, (թերթում հայտնված հանցագործության լուսանկարները) և ոլորտի նոր մեկնաբանություններ և նպատակներ:
Բերթիլոնն, առաջինն էր նաև համակարգված ձևով հանցագործության տեսարաններ լուսանկարելու և փաստաթղթավորելու մեջ: Նա դա արել է ինչպես ներքևից, այնպես էլ վերևից, անվանելով «Աստծո նայվածք»: Մինչ նրա դիմանկարները մարդկանց ոգեշնչում էին գտնել հանցագործություններ կատարողների ֆիզիկական բնութագրերից իրենց ունեցած տարբերությունները, դեպքի վայրում նրա արած նկարները բացահայտում էին հասարակության համար բնորոշը: Երբ լրագիրը թերթելիս դիտում էին իրենցը հիշեցնող տանը կատարված սպանության պատկերներ, մարդիկ ստիպված խորհում էին. «դա կարո՞ղ էր ինձ հետ պատահել»[4]: Առաջին անգամ մարդիկ, ովքեր քրեագետներ, ոստիկաններ կամ դատաբժշկական լուսանկարիչներ չէին, հանցագործության հետևանքները տեսնում էին դատաբժշկական լուսանկարչության միջոցով:
Արթուր Ֆելիգը, որն ավելի հայտնի է «Վիջի» անունով, թերևս՝ ամենահայտնի քրեական լուսանկարիչներից է: Նա հայտնի էր նրանով, որ պարբերաբար այլ լրագրողներից կամ հաճախ ոստիկաններից առաջ էր ժամանում հանցագործության վայրերը: Ենթադրվում է, որ Վիջի մականունը բխում է «Վիջա» բառի այլընտրանքային արտասանությունից՝ նկատի ունենալով, որ Ֆելիգը գերբնական ուժ ունի, գիտի, թե որտեղ է պետք է արարք տեղի ունենա: Նրա առաջին անհատական ցուցահանդեսը 1941 թվականին Նյու Յորքի «Ֆոտո լիգայում» էր «Վիջի: Սպանություն. Իմ բիզնեսը» անվանումով:
Ժամանակակից արվեստի թանգարանը գնել էր նրա լուսանկարներից հինգը և ցուցադրել «Գործողության լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսում: Դատաբժշկական լուսանկարչությունը վերածվել էր զուտ փաստաթղթավորման: Այն նաև կշռադատվում էր իբրև արվեստ: Վիջին իր լուսանկարները արվեստ չէր համարում, բայց շատերն էին ընկալում այդպես: Նա տարբեր նպատակներով իրականացվող դատաբժշկական լուսանկարչության հիմնական օրինակն է: Վիջիի լուսանկարները փաստաթղթեր էին և շատերի կողմից այդպես էին դիտվում թերթերում, բայց ցուցադրվելով թանգարաններում դիտարկվում էին որպես արվեստ: Նրա առաջին «Մերկ քաղաք» վերնագրով գիրքը լույս է տեսել 1945 թվականին[5]
Թվային լուսանկարչության տարածվածության պարագայում դատաբժշկական լուսանկարչությունը շարունակում է առաջադիմել և ներկայումս ներառում է բազմաթիվ կատեգորիաներ, որտեղ մասնագետները լուծելու են ավելի բարդ խնդիրներ: Ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթներն օգտագործվում են մատնահետքերի, արյան փոքր նմուշների և շատ այլ բաների ապացույց լուսանկարներն ուրվագծելու համար: Դիահերձման փորձաքննության լուսանկարները զոհի հագուստը հանելուց առաջ և հետո արված լուսանկարներն են: Այս լուսանկարները ներառում են սպիների, դաջվածքների, վնասվածքների, ատամնանշանների և որևէ այլ բաների զննումը, որ կարող է նպաստելլ զոհի ինքնությունը պարզելուն կամ որոշելու մահվան ժամանակն ու պատճառը[6]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.