![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Manch-DownTown.jpg/640px-Manch-DownTown.jpg&w=640&q=50)
Մանչեսթր (Նյու Հեմփշիր)
From Wikipedia, the free encyclopedia
Մանչեսթր (անգլ.՝ Manchester), քաղաք ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի հարավային մասում։ Նոր Անգլիա տարածաշրջանի ամենամարդաշատ բնակավայրն է. 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 109.565[3], 2019 թվականին այդ ցուցանիշը հասել է 112,673-ի[4]։ Զբաղեցնում է 90,55 քառակուսի կիլոմետր տարածք, որից 85,73 քառակուսի կիլոմետրը ցամաքային է, 4,82 քառակուսի կիլոմետրը կամ 5.33%-ը՝ ջրային[5]։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1210 մարդ/կմ²[6]։
Բնակավայր | ||
---|---|---|
Մանչեսթր | ||
անգլ.՝ Manchester | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1722 թ. | |
Մակերես | 90,477159 կմ², 90,55269 կմ² | |
ԲԾՄ | 64±1 մետր | |
Բնակչություն | ▲115 644 մարդ (2020)[1][2] | |
Ժամային գոտի | UTC-5 և UTC−4 | |
Հեռախոսային կոդ | 603 | |
Փոստային դասիչ | 03101–03111, 3102, 3105, 3108 և 3111 | |
Պաշտոնական կայք | manchesternh.gov(անգլ.) | |
| ||
Մանչեսթրը, Նաշուա քաղաքի հետ մեկտեղ, համարվում է Նյու Հեմփշիր նահանգի ամենախտաբնակ շրջանի՝ Հիլսբորոյի վարչական կենտրոններից մեկը։ Ընկած է Մերիմաք գետի ափերին, Հյուսիսարևելյան մեգապոլիսի (Բոստոն-Վաշինգտոն կամ Բոսվաշ միջանցքի) հյուսիսային ծայրակետի մերձակայքում։ Բնակավայրի անվանադիրը գյուտարար և առևտրական Սեմյուել Բլոջեթն է, ում պատկերացմամբ այն պետք է նմանվեր անգլիական Մանչեսթրին և դառնար արդյունաբերական խոշոր կենտրոն[7]։
Մանչեսթրը հաճախ է հայտնվում ամերիկյան այն քաղաքների վարկանիշային ցուցակների բարձր տեղերում, որոնք առանձնապես բարենպաստ են փոքր բիզնեսի զարգացման[8][9], ապրուստի մատչելիության[10][11], վերընթաց շարժի[12] և կրթության բարձր մակարդակի ապահովման տեսակետներից[13]։
Ծնունդով նյուհեմփշիրյան Մանչեսթրից են միջազգային բիզնես-հսկաներից մեկը համարվող ձեռնարկությունների հսկայածավալ ցանցի՝ աշխարհահռչակ ՄաքԴոնալդս ընկերության հիմնադիրները՝ Ռիչարդ Ջեյմս և Մորիս Ջեյմս ՄաքԴոնալդ եղբայրները։