Մանուշակագույն լեռան աստղադիտարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մանուշակագույն լեռան աստղադիտարան, կամ Ցզինցզինշան աստղադիտարան (չինարեն՝ 紫金山天文台, աստղադիտարանի կոդը` — «330»), աստղադիտարան Չինաստանում, գտնվում է Ցզինցզինշան (Մանուշակագույն լեռ) լեռան վրա, Նանկին քաղաքի մոտ։ Աստղադիտարանը գտնվում է ծովի մակերևույթից 267 մետր բարձրության վրա։ Հիմնադրվել է 1934 թվականին։
Մանուշակագույն լեռան աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Hainan Island station?, Purple Mountain Observatory, Xuyi Station? և Purple Mountain Observatory, Yao'an Station? |
Աստղադիտարանի կոդ | 330 |
Երկիր | Չինաստան |
Վայր | Խուանվո թաղամաս |
ԲԾՄ | 267 մետր |
Հիմնադրվել է՝ | 1928[1] |
Կայք | pmo.cas.cn(չին.) և english.pmo.cas.cn(անգլ.) |
Purple Mountain Observatory Վիքիպահեստում |
Մանուշակագույն լեռան աստղադիտարանը հիմնադրվել է 1934 թվականին Չինաստանի հանրապետության կառավարության և կառավարվում էր Գիտությունների ակադեմիայի կողմից։ Աստղադիտարանի տնօրենի պաշտոնը երկար ժամանակ, 1950-ից 1984 թվականները, զբաղեցրել է հայտնի չինացի աստղագետ Չան Յուժեն (1902–1986):
1980-ականների վերջում, Նանկինգի տարածաշրջանում օդի աղտոտվածության աստիճանի բարձրացումը ստիպեց դադարեցնել աստղադիտարանում կատարվող դիտարկումները։ Աստղադիտարանը այդ ժամանակից ի վեր զբաղվում է կրթական ծրագրերով, իսկ գիտական հետազոտությունները իրականացվում են աստղադիտարանի հինգ մասնաճյուղերում, որոնք գտնվում են Չինաստանի այլ տարածաշրջաններում։
Փոքր մոլորակների կենտրոնը հղում է աստղադիտարանին օգտագործելով միայն Nanking (Նանկին) անվանումը, այստեղ 1955-ից 1983 թվականները հայտնաբերվել են 149 աստերոիդներ, ինչպես նաև աստղադիտարանում իրականացվող ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են ևս 600 ստերոիդներ 2006-ից 2013 թվականները[2]։
2006 թվականին Քսույի կայանում (աստղադիտարանի կոդ՝ D29) սկսվեցին կատարվել դիտարկումներ Չինական Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագրի շրջանակներում, ծրագիրը կոչվում էր ՄԼԱ Մերձերկրյա աստերոիդների հետազոտության ծրագիր (PMO NEO ծրագիր)[3]։ Հետազոտությունների ընթացքում օգտագործվում էր 1:04=1:20=1:80 մ Շմիդտի աստղադիտակ, որի վրա տեղադրված էր 4K × 4K ԼԿՍ խցիկ[4]։ 2012 թվականի օգոստոսի դրությամբ ծրագրի շրջանակներում դիտարկվել են 149,971 աստերոիդներ, և հայտնաբերվել են 1,279 նոր աստերոիդներ, որոնցից 251 ստացել են համարակալում։ Այս աստերոիդների մեջ են հինգ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ, երկու Հիլդայի և մեկ Ֆոկեայի ընտանիքի աստերոիդներ։ Ծրագրի շրջանակներում նաև հետազոտվել են 824 Երկրին մոտեցող աստերոիդներ և հայտնաբերվել են չորս նորերը՝ Ապոլոնի աստերոիդ (285339) 1999 JR6, և երեք Ամուրի աստերոիդներ (410195) 2007 RT147, (388567) 2007 QX14 և 2009 MZ6[5][6]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.