Մանուելա Սաենս
From Wikipedia, the free encyclopedia
Դոննա[Ն 1] Մանուելա Սաենս դե Վերգարա Յ Աիսպուրու (իսպ.՝ Manuela Sáenz de Vergara y Aizpuru, երբեմն օգտագործվում է Մանուելիտա Սաենս տարբերակը, իսպ.՝ Manuelita Sáenz[5], դեկտեմբերի 27, 1797(1797-12-27)[1][2][3], Կիտո, Viceroyalty of New Granada, Իսպանական կայսրություն - նոյեմբերի 23, 1856(1856-11-23)[1][2][4], Paita, Piura Department, Պերու), լատինաամերիկացի հեղափոխական, Սիմոն Բոլիվարի սիրելին։
Մանուելա Սաենս իսպ.՝ Manuela Sáenz | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1797(1797-12-27)[1][2][3] |
Ծննդավայր | Կիտո, Viceroyalty of New Granada, Իսպանական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 23, 1856(1856-11-23)[1][2][4] (58 տարեկան) |
Մահվան վայր | Paita, Piura Department, Պերու |
Գերեզման | Paita |
Քաղաքացիություն | Viceroyalty of New Granada, Պերու, Գրան Կոլումբիա, Բոլիվիա և Էկվադոր |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | սպա, քաղաքական ակտիվիստ, քաղաքական գործիչ և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Manuela Sáenz Վիքիպահեստում |
Մանուելան ծնվել է արտամուսնական կապից։ Նրա մայրը շուտ մահացավ, այս հանգամանքները չխանգարեցին նրան գերազանց կրթություն ստանալ։ Հոր կազմակերպած հաջող ամուսնությունը օգնեց Մանուելային դառնալ բարձր հասարակության մի մասը, այնուամենայնիվ, նա շարունակում էր դժգոհ լինել իսպանական գաղութային վարչակազմի ճնշումից և դարձավ հեղափոխական և մայրցամաքն ընգդրկած անկախության պատերազմների ակտիվ մասնակից։ Գեներալ Խոսե դե Սան Մարտինի ապստամբական շարժմանը ակտիվորեն աջակցելու համար նրանից ստացել է Պերուի Արևի շքանշան։ 1822 թվականին Մանուելան հանդիպեց Սիմոն Բոլիվարին և նրա հետ փախավ ամուսնուց։ Մինչև սիրեկանի կյանքի վերջը նա նրան օգնել է ինչպես իսպանացիների դեմ պայքարում, այնպես էլ երկրի կառավարման գործում։ Հեղափոխության առաջնորդին փրկելու համար, այսպես կոչված, «Սեպտեմբերյան դավադրության» (իսպ.՝ Conspiración Septembrina) ժամանակ նրանից ստացել է «Ազատարարի ազատարար» (իսպ.՝ Libertadora del Libertador) տիտղոսը։
Մինչև 20-րդ դարի կեսերը Մանուելայի անհատականությունը դիտվում էր թռուցիկ և միայն հեղափոխականին կամ նրա վարած պատերազմներին նվիրված աշխատություններում։ Միայն 1944 թվականին լույս տեսավ լիարժեք մենագրություն՝ նվիրված անձամբ հեղափոխականին, սակայն նույնիսկ այն նկարագրում էր հիմնականում միայն անձնական կյանքը և հարաբերությունները Բոլիվարի հետ։ Միայն ավելի ուշ աշխատություններում, որոնք հրատարակվել են 1970-ականներից հետո, Մանուելան ճանաչվել է 19-րդ դարի պատերազմների ֆեմինիստական խորհրդանիշ, Լատինական Ամերիկայում հեղափոխության շարժիչներից մեկը և իրենց իրավունքների համար սեռական փոքրամասնությունների պայքարի խորհրդանիշներից մեկը։ Այժմ նրա կերպարը հայտնի կերպար է գրականության և կինոյի մեջ։