From Wikipedia, the free encyclopedia
Մանոլիս Կալոմիրիս (հունարեն՝ Μανώλης Καλομοίρης, դեկտեմբերի 14, 1883[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 3, 1962[2][3][4], Աթենք, Հունաստան[2][1]), հույն կոմպոզիտոր, հունական ժամանակակից երաժշտական դպրոցի հիմնադիր, Աթենքի ԳԱ անդամ (1945)։
Մանոլիս Կալոմիրիս Μανώλης Καλομοίρης | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հուն․՝ Μανώλης Καλομοίρης |
Ծնվել է | դեկտեմբերի 14 (28) 1883 Զմյուռնիա, Օսմանյան կայսրություն |
Երկիր | Հունաստան |
Մահացել է | ապրիլի 3, 1962 Աթենք, Հունաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր[1] |
Աշխատավայր | Աթենքի կոնսերվատորիա |
Կրթություն | Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան |
Անդամակցություն | Greek Composers' Union? և Panhellenic Musician Union? |
Ստորագրություն | |
Manolis Kalomiris Վիքիպահեստում |
Սովորել է Աթենքում և Կոստանդնուպոլսում, 1901-1906 թվականներին՝ կատարելագործվել Վիեննայի կոնսերվատորիայում։
1906-1910 թվականներին դասավանդել է Խարկովի երաժշտական ուսումնարանում, 1911 թվականից՝ Աթենքի էլինիկոն Օդիոն կոնսերվատորիայում (1919-1926 թվականներին՝ տնօրեն)։
1926 թվականին Աթենքում հիմնել է Ազգային կոնսերվատորիա, մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։
1935-1957 թվականներին Հունաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր։ Գրել է օպերաներ (այդ թվում՝ «Ավագ վարպետը», (1915), որով սկզբնավորվել է հունական օպերային արվեստը), սիմֆոնիկ և կամերա-գործիքային գործեր, երգեր և այլն։ Երաժշտության տեսության դասագրքի հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.