Ջերարդ Հոնթհորսթի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Մանկան երկրպագություն» (իտալ.՝ Adorazione del Bambino), հոլանդական ոսկե դարաշրջանի նկարիչ Ջերարդ Հոնթհորսթի մոտ 1619-1621 թվականներին ստեղծած Քրիստոսի ծնունդը պատկերող կտավ յուղաներկ, որը գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում[4]։
Մանկան երկրպագություն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջերարդ վան Հոնթհորսթ[1] |
տարի | 17-րդ դար[2] |
բարձրություն | 95,5 սանտիմետր |
լայնություն | 131 սանտիմետր |
ժանր | հոգևոր արվեստ[3] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ուֆֆիցի[1] |
հավաքածու | Ուֆֆիցի |
հիմնական թեմա | Հիսուսի ծնունդը |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Adoration of the Child by Gerard van Honthorst (Uffizi Gallery, Florence) Վիքիպահեստում |
«Մանկան երկրպագություն» կտավում լուսնի լույսով ողողված տեսարանում Մարիամը խանձարուրով փաթաթում է երեխային։ Հովսեփը նայում է նրա թիկունքից, իսկ երկու հրեշտակները ծնկի են իջել օրորոցի մոտ։ Կտավում լուսնի լույսն այնպես է արտացոլված դեմքերին, որ ասես Քրիստոսը լինի լույսի աղբյուրը։ Կտավը հիշեցնում է այս թեմայով ավելի վաղ ստեղծված տարբերակներ, ինչպիսին է 1490 թվականին ստեղծված Գերտգեն տոտ Սինտ Յանսի «Սուրբ ծննդյան գիշերը»։ «Մանուկը որպես լույսի աղբյուր» Հոնթհորսթը հետագայում օգտագործել և զարգացրել է իր կտավներում՝ անդրադառնալով նույն թեմային։ Նրա «Հովիվների երկրպագությունը» կտավն այժմ գտնվում է Վալրաֆ Ռիչարց թանգարանում.
«Մանկան երկրպագություն» կտավը Հոնթհորսթի Ուֆֆիցի պատկերասրահում գտնվող հինգ կտավներից մեկն է[5]։ Ենթադրվում է` դրանք բոլորը գնել է Տոսկանայի դուքս Ֆերդինանդո II Մեդիչին, ով նոր էր վերադարձել Հյուսիսային Եվրոպա կատարած ուղևորությունից և միջնորդ էր ուղարկվել տեղեկանալու Հռոմում վաճառվող «6 նկարների» մասին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.