![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/The_White_Slave_statue.jpg/640px-The_White_Slave_statue.jpg&w=640&q=50)
Մանկական մարմնավաճառություն
From Wikipedia, the free encyclopedia
Մանկական մարմնավաճառություն, առևտրային նպատակով երեխայի սեռական շահագործում։ Եզրը սովորաբար վերաբերում է անչափահասների կամ սեռական համաձայնության տարիքից ցածր անձանց մարմնավաճառությանը։ Արդարադատությունների մեծ մասում մանկական մարմնավաճառությունը անօրինական է։
![]() 19–րդ դարի մարմնավաճառ երեխայի արձան։ Սպիտակ ստրուկը, հեղինակ՝ Abastenia St. Leger Eberle (1878–1942) | |
Տարածվածություն | ամբողջ աշխարհում |
---|---|
Քանակ | ավելի քան 10 միլիոն[1] |
Օրինական վիճակարգավիճակ | անօրինական է միջազգային և ազգային օրենքներով |
Մանկական մարմնավաճառությունը սովորաբար արտահայտվում է սեռական թրաֆիքինգի միջոցով․ երբ երեխան առևանգման կամ խաբեության միջոցով ներգրավվում է սեքսի առևտրի կամ այսպես կոչված «փրկության սեքս»–ի մեջ (երբ երեխան սեռական գործունեությամբ է զբաղվում առաջին անհրաժեշտության կարիքներ ձեռք բերելու համար, ինչպես օրինակ՝ սնունդ և կացարան)մ։ Երեխաների մարմնավաճառությունը սովորաբար կապվաճ է մանական պոռնոգրաֆիայի հետ, և հաճախ նրանք մասնակի կերպով համընկնում են։ Որոշ մարդիկ ճանապարհորդում են արտասահման մանկական սեքս տուրիզմով զբաղվելու համար։ Ըստ հետազոտությունների՝ մանկական մարմնավաճառության մեջ ներքաշված երեխաների քանակը գերազանցում է 10 միլիոնը[1]։ Խնդիրն ամենատարածվածն է Հարավային Աֆրիկայում և Ասիայում, բայց մանկական մարմնավաճառությունը գոյություն ունի ամբողջ աշխարհում[2], ինչպես ոչ զարգացած, այնպես էլ զարգացած երկրներում[3]։ Մանկական մարմնավաճառության մեջ ներգրավված երեխաների մեծ մասը աղջիկներ են, չնայած շուկայում աճում է տղաների քանակը։
Միավորված ազգերի կազմակերպությունը անօրինական է ճանաչել մանկական մարմնավաճառությունը, և բազմաթիվ կազմակերպություններ ստեղծվել են դրա գոյությունը դե բողոքելու համար։