![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Hotel_Playground_Yachthafenresidenz_Hohe_D%25C3%25BCne_Rostock_2.jpg/640px-Hotel_Playground_Yachthafenresidenz_Hohe_D%25C3%25BCne_Rostock_2.jpg&w=640&q=50)
Մանկական խաղահրապարակ
From Wikipedia, the free encyclopedia
Մանկական խաղահրապարակ, վայր, որը նախատեսված է հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաների խաղալու համար։ Գտնվում է բնակավայրերում և պարսպապատված է ճանապարհներից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Hotel_Playground_Yachthafenresidenz_Hohe_D%C3%BCne_Rostock_2.jpg/640px-Hotel_Playground_Yachthafenresidenz_Hohe_D%C3%BCne_Rostock_2.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/Swingset.sized.jpg/320px-Swingset.sized.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Rutschbahn1.jpg/320px-Rutschbahn1.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Wippen2.jpg/320px-Wippen2.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fb/Wasserspielplatz_im_Palmengarten_in_Frankfurt_am_Main.jpg/320px-Wasserspielplatz_im_Palmengarten_in_Frankfurt_am_Main.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/The_Playground_%281830%29_-_Jacques_Laurent_Agasse_%28Kunstmuseum_Winterthur%29.jpg/640px-The_Playground_%281830%29_-_Jacques_Laurent_Agasse_%28Kunstmuseum_Winterthur%29.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Kaiserslautern_Volkspark_Hamsterrolle.jpg/640px-Kaiserslautern_Volkspark_Hamsterrolle.jpg)
Մանկական խաղահրապարակը տարածություն է, որտեղ տեղակայված են մանկական փողոցային խաղային սարքավորումների տարրեր՝ բովանդակալից ազատ ժամանց կազմակերպելու համար։ Խաղային սարքավորումներն իրենց հերթին կոնստրուկտիվ սարքավորումներ են, որոնք նպաստում են ֆիզիկական և մտավոր զարգացմանը։ Կախված պարունակությունից՝ խաղահրապարակները բաժանվում են.
- մանկական խաղահրապարակ կոնկրետ տարիքային խմբերի համար (3-6 կամ 7-16 տարեկան)
- ունիվերսալ խաղահրապարակ, որն իր մեջ ընդգրկում է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված մոդուլներ։
Յուրաքանչյուր տարիքային կատեգորիայի համար նախատեսված խաղահրապարակներն ունեն իրենց բնութագրերը և նրանց համար նախատեսված գոտիներն իրենց մեջ ներառում են հատուկ տարրեր։ Ամենափոքր տարիքի համար նախատեսված է անցում կամրջակով, աստիճաններ, ավազարկղեր, միջին տարիքի համար՝ ճոպաններով ցանցեր և ճանապարհներ, պարուրաձև թեքություններ, ոլորուն բլուրներ, իսկ ավելի մեծ տարիքի համար` սպորտային զուգափայտեր և սանդուղքներ։ Ճոճանակներն ու կարուսելները համարվում են հարմար բոլոր տարիքի երեխաների համար՝ փոքր տարիքի երեխաներին ավելի մեծերի ուղեկցության պայմանով։
Մանկական խաղահրապարակի բոլոր տարրերը պետք է համապատասխանեն երեխայի հասակին, աճին, զանգվածին և ֆիզիկական կարողություններին։ Լավ է մանկական խաղահրապարակները վերազինել խաղի տարրերի անվտանգության պահանջներին համապատասխան, ինչպես նյութերի անվտանգությամբ, ազատ անկման առավելագույն բարձրությամբ, անվտանգության գոտիներով[1]։ Նախագծելիս հաշվի են առնում նաև լուսավորությունը և տարրերի շուրջ ազատ տարածության առկայությունը։ Մանկական խաղահրապարակների արտադրությունն անհնար է առանց անհրաժեշտ ԳՈՍՏ-ներին համապատասխան հավաստագիր ստանալու։