Մանդարին (լեզու)
From Wikipedia, the free encyclopedia
Մանդարին, (չինարեն ավանդ. 普通話, հեշտ. 普通话 , պինին: Pǔtōnghuà), չինարենի ամենատարածված լզվախումբը, որը հանդիսանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Թայվանի և Սինգապուրի պաշտոնական լեզուն։
Մանդարին (լեզու) | |
---|---|
Տեսակ | պաշտոնական լեզու և բարբառ |
Ենթադաս | դասական չինարեն |
Երկրներ | Չինաստան |
Գրերի համակարգ | պարզեցված չինարեն |
ISO 639-6 | cosc |
Մանդարինը չինարենի 7-10 բարբառներից ամենամեծն է։ Չինախոսների մոտ 70%-ը խոսում է մանդարինով։ Սա պայմանավորված է նրանով, որ Չինական մեծ հարթավայրում ճանապարհորդելն ավելի հեշտ է՝ համեմատած լեռնային շրջանների հետ, և այդպիսով մանդարինը տարածվել է հենց այդ շրջաններում։
Մանդարինի տարբերակներից շատերում առկա է բառերի արտասանության 4 տոն։ Միջին չինարենի բառավերջի դադարը աստիճանաբար վերացել է մանդարինի շատ բարբառներում։
Չինաստանի մայրաքաղաքը վերջին հազարամյակում եղել է Մանդարինի տարածքում, որի շնորհիվ էլ բարբառը բավականին ազդեցիկ է դարձել։ 14-րդ դարից սկսած մանդարինի մի տեսակ ծառայել է որպես ազգային լինգվա ֆրանկա։ 20-րդ դարի սկզբում ազգային լեզու է ընտրվել Պեկինի բարբառի վրա հիմնված մի ստանդարտ տեսակ՝ մանդարինի այլ բարբառներից վերցված տարրերով։ Ստանդարտ չինարենը ՉԺՀ-ի[1] և Թայվանի[2] պաշտոնական լեզուն է և Սինգապուրի չորս պաշտոնական լեզուներից մեկը։ Այն նաև ամենատարածված բարբառն է չինական սփյուռքի շրջանում։