![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/%25D0%259E%25D0%25B1%25D0%25B7%25D0%25BE%25D1%2580%25D0%25BD%25D0%25B0%25D1%258F_%25D0%25BA%25D0%25B0%25D1%2580%25D1%2582%25D0%25B0_%25D0%259C%25D0%25B0%25D0%25BD%25D0%25B3%25D1%258B%25D1%2581%25D1%2582%25D0%25B0%25D1%2583.png/640px-%25D0%259E%25D0%25B1%25D0%25B7%25D0%25BE%25D1%2580%25D0%25BD%25D0%25B0%25D1%258F_%25D0%25BA%25D0%25B0%25D1%2580%25D1%2582%25D0%25B0_%25D0%259C%25D0%25B0%25D0%25BD%25D0%25B3%25D1%258B%25D1%2581%25D1%2582%25D0%25B0%25D1%2583.png&w=640&q=50)
Մանգըշլակ
From Wikipedia, the free encyclopedia
Մանգըշլակ (ղազ.՝ Маңғыстау), թերակղզի Կասպից ծովի արևելյան ափին, Ղազախստանի Հանրապետությունում։
Կասպից ծովի մակարդակի իջնելու և Կոմսոմոլեց ծոցի մեծ մասի ցամաքելու կապակցությամբ ձևափոխվում է մանգըշլակի թերակղզային դիրքը։ Հիմնական մասը կազմում են Մանգըսթաու լեռները (առավելագույն բարձրությունը՝ 556 մ, Բեսշոկի լեռ)։ Թերակղզու արևմուտքում է գտնվում Տյուբ-Կարագան սարավանդանման թերակղզին, հարավում՝ Մանգըշլակ սարավանդը՝ Կարագիե (-132 մ) և Կաունդի (-57 մ) աղուտային իջվածքներով, հյուսիսում՝ Բուզաչի ցածրադիր թերակղզին։ Մանգըշլակում տիրապետում են անապատային լանդշաֆտները։ Կան նավթահանքեր։
![]() |
Սա Ղազախստանի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 216)։ ![]() |