From Wikipedia, the free encyclopedia
Մանաբենդրա Ռոյ (բենգալերեն՝ মানবেন্দ্র নাথ রায়, իրական անուն՝ Նարենդրանատհ Բհատաչարիա, մարտի 21, 1887[1], 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 26, 1954, Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2]), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, հեղափոխական, կոմունիստ, փիլիսոփա, 1920-ական թվականներին Կոմունիստական ինտերնացիոնալի գործիչ։
Մանաբենդրա Ռոյ | |
Կուսակցություն՝ | Մեքսիկական կոմունիստական կուսակցություն, Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն և Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Ջադավպուրի համալսարան և Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, հեղափոխական և ազատության մարտիկ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | մարտի 21, 1887[1] |
Ծննդավայր | 24 Parganas district, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հունվարի 26, 1954 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Ամուսին | Evelyn Trent? |
Մանաբենդրա Ռոյը ծնվել է 1887 թվականի մարտի 21-ին Կալկաթայում, Բրիտանական Հնդկաստան` բրահմանների ընտանիքում (այժմ՝ հնդկական Արևմտյան Բենգալիա նահանգ)։ 1898 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կոդալիա, որտեղ Բհարատաչարիան ավարտել է Harinavi անգլո-սանսկրիտական դպրոցը, որում դասավանդել է նրա հայրը։ Այնուհետև Կալկաթայում ընդունվել է Ազգային քոլեջ, որի ռեկտորն է եղել հայտնի հնդիկ փիլիսոփա, բանաստեղծ, հեղափոխական և ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչ Շրի Աուրոբինդոն։ Ավելի ուշ տեղափոխվել է Բենգալական տեխնիկական ինստիտուտ (այժմ՝ Ջադավպուրի համալսարան), որտեղ ուսումնասիրել է ճարտարագիտություն և քիմիա։ Գիտելիքների մեծ մասը Բհարատաչարին ստացել է ինքնակրթության ճանապարհով։
Մասնակցել է գաղտնի կազմակերպությունների աշխատանքներու, որոնք հանդես են եկել Հնդկաստանի անկախության համար, մասնավորապես մտել է «Անուշիլան Սամիթի» և «Ջուգանտար» համայնքների մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այլ հնդիկ ազգայնակնների նման միացել է «Հնդ-գերմանական դավադրությանը» (անգլ.՝ Hindu–German Conspiracy), որի մասնակիցները ցանկանում էիր Բրիտանիայի անկախություն ստանալ նրա հակառակորդի՝ Գերմանական կայսրության օգնությամբ։ 1915 թվականին Բհատաչարիան հեռացել է Հնդկաստանից՝ գերմանական դաշնակիցներից հայրենիք զենք բերելու նպատակով։ Գործողությունը տապալվել է և Բհարատաչարիան Հնդկաստան է վերադարձել 16 տարի անց։
Սկզբնապես Մանաբենդրան եկել է Բատավիա (այժմ Ջակարտա, Ինդոնեզիայի մայրաքաղաք), որից հետո ապրել է Չինաստանում և Ճապոնիայում, որտեղ փորձել է օգնություն ստանալ Գերմանիայի, Ճապոնիայի և Չինաստանից, սակայն անհաջող։
1916 թվականից մինչև 1917 թվականն ապրել է ԱՄՆ-ում, որտեղ Պալո Ալտոյում երկու ամիս բնակվելուց հետո հանդիպել է իր ապագա կնոջը՝ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ Էվելին Թրենթին։ Նրա հետ միասին Մանաբենդրան տեղափոխվել է Նյու Յորք[3], որտեղ հետաքրքրվել է մարքսիզմով[4]։ Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի Անտանտ-ի կողմից միանալուց հետո Մանաբենդրան Էվելինի հետ միասին փախչել է Մեքսիկա
Մեքսիկայում Մանաբենդրան ապրել է մոտ երկու տարի։ Ակտիվ մասնակցել է տեղի սոցիալիստական շարժանը։ 1917 թվականի դեկտեմբերին դարձել է Սոցիալիստական կուսակցության ստեղծողներից մեկը, որը հետագայում ձևափոխվել է Մեքսիկական կոմունիստական կուսակցության։ Այս տարիների ընթացքում ծանոթացել է Միխայիլ Բորոդինի՝ Մեքսիկայում սովետական առաջին հյուպատոսի հետ, որի օգնությամբ ստեղծվել է 3-րդ ինտերնացիոնալի լատինամերիկյան բյուրոն[5]։
Մանաբենդրա Ռոյը մահացել է 1954 թվականի հունվարի 25-ին Դեհրադունում՝ 66 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.