Մայքլ Ջեքսոնի առողջությունը և արտաքին տեսքը
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ջեքսոն (1958 թվականի օգոստոսի 29 - 2009 թվականի հունիսի 25), ամերիկացի երաժիշտ, որն ավելի քան քառասուն տարի եղել է աշխարհի ամենահայտնի էստրադային արտիստներից մեկը (սկզբում որպես The Jackson 5 մանկական խմբի աստղ, հետո՝ որպես մենակատար)՝ այդ ամբողջ ընթացքում գտնվելով հանրության ուշադրության կենտրոնում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/b/b3/Michael_Jackson_Reagan_Pete_Souza_1984_cropped.jpg)
Մայքլի մանկությունը շատ ծանր է եղել։ Ե՛վ նա, և՛ նրա հարազատ եղբայրներից մի քանիսը պատմել են, որ հայրը դաժան է վարվել իրենց հետ և վիրավորել[1]։ Երգչի արտաքինում առաջին փոփոխությունները սկսեցին տեղի ունենալ դեռևս 1979 թվականին, Off The Wall ալբոմի թողարկումից առաջ։ Սկսած 1980-ականների կեսերից Ջեքսոնի արտաքինը սկսեց կտրուկ փոխվել։ Նա նիհարեց, մաշկը գունաբացվեց, փոխվեցին քիթը և դեմքի ուրվագծերը։ Մաշկի գունաբացման նախնական պատճառները վիտիլիգո և համակարգային կարմիր գայլախտ հիվանդություններն էին, որոնք Ջեքսոնի մոտ ախտորոշվեցին 1986 թվականին, ինչպես նաև երգիչ կողմից մաշկի վրա բծերը քողարկելու համար կոսմետիկայի օգտագործումը[2]։ Վիրաբույժները կարծում են, որ նա կատարել է ռինոպլաստիկա, ճակատի բարձրացում, այտոսկրերի վիրահատություն, ինչպես նաև բարակացրել է շուրթերը[3][4]։
Հոգեկան առողջության փորձագետները պնդում էին, որ նա ունեցել է 10 տարեկան երեխայի միտք, մինչդեռ մյուս բժիշկները կարծում էին, որ նա տառապել է դիսմորֆոֆոբիայով։ Դիպակ Չոպրան՝ Ջեքսոնի բժիշկն ու ընկերը, 20 տարի շարունակ ասում էր՝ «Պատճառը, որ նա իրեն պլաստիկ վիրահատությունների էր ենթարկում, հակումն էր դեպի ինքնախեղումը և ինքն իր հանդեպ լիովին անհարգալից վերաբերմունքը»[5]։
1990-ական թվականներին, ինչ-որ պահի, պարզ դարձավ, որ Ջեքսոնը սկսել է կախված լինել դեղատոմսով բաց թողնվող դեղերից՝ հիմնականում ցավազրկող և հանգստացնող հզոր միջոցներից, ինչի պատճառով նրա առողջությունը կտրուկ վատացավ։ Նա 1993 թվականին Էլիզաբեթ Թեյլորի և Էլթոն Ջոնի օգնությամբ վերականգնողական փուլ անցավ[6], բայց կախվածությունը մնաց։ Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009 թվականի հունիսի 25-ին, սրտի կանգից։