ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Էնդրյու Հոլիկ (անգլ.՝ Michael Andrew Hollick, օգոստոսի 5, 1973, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան։ Առավելապես հայտնի է «Grand Theft Auto IV» համակարգչային խաղում Նիկո Բելիկի կերպարը հնչյունավորելու և որպես ֆիզիկական մոդել ծառայելու համար[2][3]։
Մայքլ Հոլիկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կրկնօրինակող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ամուսին(ներ) | Անջելա Ցայ |
michaelhollick.com | |
Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 5-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։
Ավարտել է Կարնեգի Մելոն համալսարանի կերպարվեստի բակալավրիատը։
Օֆֆ-Բրոդվեյում խաղացել է «Դե Լա Գարդա», «Ֆուերզա Բրուտա», իսկ Բրոդվեյում՝ «Տարզան» և «Ջամփերներ» թատերական ներկայացումներում։ Էպիզոդիկ դերակատարումներ է ունեցել «Օրենք և կարգուկանոն», «Հավայի 5-0», «Օրենք և կարգուկանոն. հանցավոր մտադրություն», «Օրենք և կարգուկանոն. հատուկ զոհերի բաժին» և «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալներում։ Ներկայումս «Առյուծ արքան» մյուզիքլի լասվեգասյան ներկայացումներում մարմնավորում է Սկարի դերը։
«Grand Theft Auto IV» համակարգչային խաղում հնչյունավորել է գլխավոր խաղացող պրոտագոնիստ Նիկո Բելիկին, ինչպես նաև ծառայել որպես կերպարի ստեղծման նախատիպ։ Հետագայում Հոլիկը պնդում էր, որ չափազանց քիչ էր վարձատրվել կատարած աշխատանքի դիմաց․ այն դեպքում, երբ խաղի վաճառքից ստացված ընդհանուր հասույթը 600 000 000 ԱՄՆ դոլար էր, Հոլիկն ընդամենը ստացել էր 100 000 դոլար հոնորար[2][4]։
Ամուսնացած է դերասանուհի Անջելա Ցայի հետ, ունի երկու զավակ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.