բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Մամրիչ խաղողատերև (լատին․՝ Clematis vitalba), հրանունկազգիների ընտանիքի, մամրիչների ցեղի ծածկասերմ բույս։ Ծառանման լիան է՝ մինչև 10 մ բարձրությամբ, խիստ անկյունավոր, ավելի ուշ՝ ճաքճքվող, ակոսավոր կեղևով։ Տերևները կենտ փետրաձև են, 5 բլթականի, նստած 1-3 սմ երկարությամբ տերևակոթունների վրա։ Տերևիկները ձվաձև են կամ ձվաձև-նշտարաձև, 3-10 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ, սրածայր կամ սրված, հիմքում կլորավուն կամ թեթևակի սրտաձև, խոշոր ատամնաեզր, երբեմն՝ ամբողջաեզր կամ եռաբլթակ, երկու կողմերից, շղերի ուղղությամբ, թույլ մազմզուկապատ կամ գրեթե մերկ։ Ծաղիկները մինչև 2 սմ տրամագիծ ունեն, սպիտակ են, հավաքված հուրանանման ծաղկաբույլերում, թույլ բուրմունքով, գտնվում են տերևածոցերում կամ ընձյուղների գագաթին։ Բաժակաթերթիկները բութ են, դեղնավուն, արտաքինից խիտ սպիտակ մազմզուկապատ, մինչև 10 մմ երկարության, փետրամազմզուկապատ ելուստով։ Ծաղկում է հունիս-հուլիսին[1]։
Մամրիչ խաղողատերև | |
Մամրիչ խաղողատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Տրիբա | Anemoneae |
Ցեղ | Մամրիչ (Clematis) |
Տեսակ | Մամրիչ խաղողատերև (C. vitalba) |
Միջազգային անվանում | |
Clematis vitalba |
Տարածված է Կովկասում, Ղրիմում, Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, ամենուրեք ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրության վրա, անտառաեզրերին, բացատներում, թփուտներում։ Պիտանի է մեր հանրապետության ստորին և միջին լեռնային, ինչպես նաև անտառային գոտու բնակավայրերի կանաչապատման բնագավառում օգտագործելու համար[1]։
2-5 մ երկարությամբ ցողուններով սողացող թուփ է։ Տերևները երկար կոթուններով են, փետրաձև, սրտաձև հիմքով ձվաձև սուր տերևիկներով են։ Հուրանաձև ծաղկաբույլը բազմածաղիկ է։ Ծաղիկները ակտինոմորֆ են, իսկ 8-12 մմ երկարությամբ ծաղկապատի տերևիկները՝ դեղնավուն։ Պտուղը բազմաընկույզիկ է, ընկույզիկները բարակ երկար աղվամազով ծածկված կտուցով են[2]։
Հայաստանում հայտնի է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Նոյեմբերյան, Ջուջևան)։ Աճում է նաև Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում[2]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, թփերի մացառուտներում, ցանկապատերի երկարությամբ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։
Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Նկատի ունենալով տեսակի շատ լայն ընդհանուր տարածումը՝ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.