Մակջի
From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Մակգինտի Նիկոլ (անգլ.՝ Joseph McGinty Nichol, օգոստոսի 9, 1968(1968-08-09)[1], Կալամազու, Միչիգան[2], ավելի հայտնի է որպես Մակջի (անգլ.՝ McG), ամերիկացի կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր, ինչպես նաև քսանմեկերորդ դարի երաժշտական պրոդյուսեր։
Մակջի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1968(1968-08-09)[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Կալամազու, Միչիգան[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Corona del Mar High School? և Իրվինի կալիֆոռնիական համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, գործադիր պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
McG Վիքիպահեստում |
Իր կարիերան սկսել է երաժշտական ինդուստրիայից, տեսահոլովակներ նկարելով և երգեր հրապարակելով։ Ավելի ուշ անցավ կինեմատորգրաֆի աշխատանքին, և շուտով հայտնի դարձավ իր առաջին ֆիլմով՝ «Չարլի հրեշտակները» (2000), դառնալով ամենամեծ գումարը հավաքած ֆիլմն այդ ընթացքում։ Հետո նա ևս մի քանի ֆիլմ նույնպես նկարահանեց, օրինակ՝ «Տերմինատոր։ Փրկիչը», ինչպես նաև պրոդյուսերություն է արել մի քանի հեռուստասերիալների, ինչպիսիք են «Միայնակ սրտեր»-ը և «Գերբնական»-ը։
Մակջին նաև ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Wonderland Sound and Vision, որը հիմնադրվել է 2001 թվականին, և կառավարում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրություն, սկսած Չարլի հրեշտակները 2-ից (2003)։