![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/Flag_of_Mak%25C3%25B3.svg/langhy-640px-Flag_of_Mak%25C3%25B3.svg.png&w=640&q=50)
Մակո
From Wikipedia, the free encyclopedia
Մակո ([ˈmɒkoː], գերմ.՝ Makowa, իդիշ՝ מאַקאָווע Մակովե, ռումիներեն՝ Macǎu, սլովակ.՝ Makov) քաղաք Հունգարիայի հարավ-արևելքում, գտնվում է Տոնգրադ շրջանում, Ռումինիայի սահմանից հեռու է 10 կմ (6 մղոն)։ Այն գտնվում է Մուրես գետի ափին։ Մակոն ունի 23,227 բնակչություն և 229,23 քառակուսի կիլոմետր տարածք (88,51 քառակուսի մղոն), որից 196,8 կմ² (76,0 քառ. մղոն) վարելահող է։ Մակոն Տոնգրադ շրջանի չորրորդ խոշոր քաղաքն է համարվում, Սեգեդից, Հոդմեզովասարհելիից և Սենտենտից հետո։ Քաղաքը գտնվում է 28,6 կմ (17,8 մղոն) հեռավորության վրա Հոդմեզովասարհելի քաղաքից, 36,2 կմ (22,5 մղոն) Սենտենտից, 75,4 կմ (46,9 մղոն) Արադից, 85 կմ (52,8 մղոն) Գյուլայից, 93,5 կմ (58,1 մղոն) Տիմիշոարայից, իսկ Բուդապեշտից 200 կմ (124 մղոն)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մակո | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 229,23 կմ² | ||||
Բնակչություն | ▲21 913 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 62 | ||||
Փոստային դասիչ | 6900 | ||||
Պաշտոնական կայք | mako.hu(հունգարերեն) | ||||
| |||||
Կլիման ավելի տաք է, քան Հունգարիայի ցանկացած այլ վայրում, ամառները տոթ են և չոր։ Քաղաքը առանձնանում է իր հունգարիկում սոխի տեսականիով[2], հանգստյան գոտիով և շոքեբաղնիքով։ Մակոյի Միջազգային սոխի փառատոնը անցկացվում է ամեն տարի[2] և իր տեսակի մեջ ամենամեծն է։
Մակոն Հունգարիայի հայտնի տուրիստական վայր է։ Մակոյի գազի հանքավայրը, որը գտնվում է քաղաքի մերձակայքում, կենտրոնական Եվրոպայում բնական գազի ամենամեծ հանքավայրն է։ Համաձայն Շոտլանդիայի խմբի զեկույցի՝ գազի ծավալը կազմում է ավելի քան 600 միլիարդ խորանարդ մետր (21 տրիլիոն խորանարդ մետր)։
Քաղաքի ջրհեղեղային անտառները պահպանվում են որպես Կիրուս-Մարոս ազգային պարկ։