![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fb/Jezerski_Vrh_%25282694%2529_sa_Karanfila_%25282480%2529.jpg/640px-Jezerski_Vrh_%25282694%2529_sa_Karanfila_%25282480%2529.jpg&w=640&q=50)
Մաժա Եզերցա
From Wikipedia, the free encyclopedia
Մաժա Եզերցա (ալբ․՝ Maja Jezercë), լեռ է Դինարյան բարձրավանդակում, Ալբանիայի երկրորդ և Բալկանների յոթերորդ բարձր լեռն է։ Բարձրությունը կազմում է 2694 մ։ Այն Եվրոպական մայրցամաքի 28-րդ ամենաբարձր լեռնային գագաթն է[1]։
Արագ փաստեր Մաժա Եզերցա, Տեսակ ...
Մաժա Եզերցա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Տրոպոյայի Շրջան և Tropojë? |
Լեռնաշղթա | Պրոկլետիե |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2694 մետր |
Հարաբերական բարձրություն | 2036 մետր |
Փակել
Մաժա Եզերցան գտնվում է Ալբանական Ալպերում[2]։ Գագաթից հյուսիս, որոշ շրջաններից բացի, կրաքարային լեռնազանգվածը մտնում է Թեթ և Վալբոնայի հովիտ ազգային պարկերի կազմի մեջ[3]։ Այն կարելի է բարձրանալ հյուսիսային հատվածից, և ալպինիստներից շատերը գալիս են Չեռնոգորիայի Գուսինջի քաղաքից, ինչպես նաև Թեթի կողմից։
Լեռը գտնվում է 5 կմ հեռավորության վրա Չեռնոգորիայի սահմանից, Վալբոնայի հովիտից արևելք և Շալա հովտից արևմուտք։ Գագաթից հյուսիս տեղակայված են մի քանի լեռնային լճեր։