![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/IMO_logo.svg/langhy-640px-IMO_logo.svg.png&w=640&q=50)
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Առաջին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան (ՄՄՕ) տեղի է ունեցել 1959 թվականին Ռումինիայում։ Միջազգային առարկայական օլիմպիադաներից ամենահինն է։ Անցկացվել է ամեն տարի՝ բացառությամբ 1980 թվականի։ Այդ տարի մրցույթը սկզբանե պետք է անցկացվեր Մոնղոլիայում, սակայն չեղյալ է համարվել Խորհրդային Միության Աֆղանստան ներխուժման պատճառով[1]։ Քանի որ օլիմպիադան ի սկզբանե հիմնվել է վարշավյան դաշինքին մասնակցող արևելաեվրոպական երկրների համար՝ սոցիալիստական ճամբարի ազդեցության ներքո[2], առաջին ՄՄՕ-ներին մասնակցել են միայն արևելյան եվրոպայի երկրները։ Աստիճանաբար մասնակիցների քանակը ավելացել է[3]։ Աղբյուրները նախնական հյուրընկալ քաղաքների և ամսաթվերի մասին տարբերվում են[4]։
![A circle, interlinked with a sideways figure of eight (lemniscate). The circle is half green and half yellow, the lemniscate is a third red, a third blue and a third black. The shapes are featured in front of a white background.](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/IMO_logo.svg/220px-IMO_logo.svg.png)
Առաջին ՄՄՕ տեղ է ունեցել Ռումինիայում 1959 թվականին։ Մասնակցել են յոթ երկիր՝ Բուլղարիա, Չեխոսլովակիա, Արևելյան Գերմանիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և ԽՍՀՄ[5]։ Մասնակից երկրների քանակը այնուհետև աճել է. 1969 թվականին 14 երկիր, 1989-ին՝ 50, 2009-ին՝ 104[6]:
Հյուսիսային Կորեան միակ երկիրն է, որը խարդախություն է արել, արդյունքում որակազրկվել է 32-րդ և 51-րդ ՄՄՕ-ներին՝ համապատասխանաբար 1991 և 2010 թվականներին[7]։ 2011 թվականի հունվարին Google-ը միջազգային առարկայական օլիմպիադաների 2011–2015 թվականների ծախսերը հոգալու համար հատկացրեց €1,000,000 (եվրո)[8]։