![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Dominoeffect.png/640px-Dominoeffect.png&w=640&q=50)
Մաթեմատիկական ինդուկցիա
From Wikipedia, the free encyclopedia
Մաթեմատիկական ինդուկցիան մաթեմատիկական ապացույցի եղանակ է, որը սովորաբար օգտագործվում է տրված պնդումը բոլոր բնական թվերի համար ապացուցելու համար։ Ապացույցը բաղկացած է երկու քայլից։ Առաջին քայլը կոչվում է ինդուկցիայի հենք և ապացուցում է տրված պնդումը առաջին բնական թվի համար։ Երկրորդ քայլը՝ ինդուկցիոն քայլը ապացուցում է, որ ցանկացած բնական թվի համար տրված պնդումից հետևում է նույն պնդումը՝ հաջորդ բնական թվի համար։ Այս երկու քայլերը միասին թույլ են տալիս եզրակացնել, որ տրված պնդումը ճիշտ է բոլոր բնական թվերի համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/Dominoeffect.png/640px-Dominoeffect.png)