![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/Magellanic_Clouds_%25E2%2580%2595_Irregular_Dwarf_Galaxies.jpg/640px-Magellanic_Clouds_%25E2%2580%2595_Irregular_Dwarf_Galaxies.jpg&w=640&q=50)
Մագելանի Ամպեր
From Wikipedia, the free encyclopedia
Մագելանի Ամպեր — Ծիր Կաթինի երկու արբանյակ-գալակտիկաներ․ Մագելանի Մեծ Ամպ և Մագելանի Փոքր Ամպ։ Մեծը գտնվում է Ծիր Կաթինից 163 հազար Լուսային տարի հեռավորության վրա, Փոքրը՝ 206 հազար լուսատարի հեռավորության վրա։ Սկզբում Ամպերը համարվում էին անկանոն գալակտիկաներ, սակայն հետագայում դրանց մոտ հայտնաբերվել է պարուրաձև կառուցվածքի և ձողիկով պարուրաձև գալակտիկայի նմանություն, և այժմ դրանք դասակարգվում են որպես Մագելանի Պարուրաձև գալակտիկաներ։ Դրանք համեմատաբար մոտ են իրար և կազմում են կրկնակի համակարգ։ Դրանք գտնվում են Երկնային հարավային բևեռին մոտ, այդ պատճառով մեծամասամբ տեսանելի են Հարավային կիսագնդում։ Երկու Ամպն էլ գտնվում են ընդհանուր ջրածնային թաղանթում[1]։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մագելանի Ամպեր | |
---|---|
![]() | |
Դիտարկումների տվյալներ | |
Տեսակ | գալակտիկաների խումբ |
Մասն է | Ծիր Կաթին գալակտիկայի ենթախումբ և Տեղական խումբ |
Անվանված է | Ֆեռնան Մագելան |
Մագելանի Ամպերը գտնվում են գալակտիկական հասարակածից հեռու, այդ պատճառով դրանց լույսը քիչ է կլանվում Ծիր Կաթինի կողմից։ Մագելանի Ամպերը պարունակում են բավականին օբյեկտներ, իսկ Մագելանի Մեծ Ամպը նաև տեղակայված է պատկերային հարթությունում, ուստի կարելի է համարել, որ դրանցում պարունակվող օբյեկտները դիտորդից մոտավոր նույն հեռավորության վրա են գտնվում։ Դա կարևոր է աստղերի և աստղակույտերի ուսումնասիրությունների համար․ օրինակ՝ ցեֆեիդների մոտ լուսատվություն-պարբերություն կախվածությունը առաջին անգամ հայտնագործվել է Մագելանի Ամպերում դրանց դիտումների արդյունքում[2][3][4]։
Մագելանի Ամպերը մի շարք առանձնահատկություններ ունեն, որոնցով տարբերվում են Ծիր Կաթինից։ Օրինակ՝ այնտեղ հայտնաբերվել են տարեկան աստղակույտեր, այն դեպքում, որ Ծիր Կաթինի աստղակույտերը սովորաբար
տարուց մեծ են։ Նաև, ըստ երևույթին, Մագելանի Ամպերը ավելի քիչ ծանր մետաղներ են պարունակում․ դա, մասնավորապես, արտահայտվում է Ամպերի և Ծիր Կաթինի միջև միջաստղային կլանման տարբերությամբ[3][5]։