![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Swedish_Prime_Minister_Andersson_%25282021%2529.jpg/640px-Swedish_Prime_Minister_Andersson_%25282021%2529.jpg&w=640&q=50)
Մագդալենա Անդերսոն
շվեդ քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Եվա Մագդալենա Անդերսոն (անգլ.՝ Eva Magdalena Andersson, հունվարի 23, 1967(1967-01-23)[5], Vaksala församling, Շվեդիա[5]), շվեդ քաղաքական գործիչ և տնտեսագետ, որը 2021 թվականի նոյեմբերի 30-ից հանդիսանում է Շվեդիայի վարչապետը, իսկ 2021 թվականի նոյեմբերի 4-ից՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը։
Մագդալենա Անդերսոն շվեդ.՝ Magdalena Andersson | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Katedralskolan? (1987)[1], Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց (1992), Հարվարդի համալսարան (1995)[2] և Institute of Advanced Studies?[3] |
Գիտական աստիճան՝ | civilekonom?[4] (1992) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 23, 1967(1967-01-23)[5] (57 տարեկան) |
Ծննդավայր | Vaksala församling, Շվեդիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | Eva Magdalena Andersson |
Հայր | Göran Andersson? |
Ամուսին | Richard Friberg?[6][7] |
Պարգևներ | |
1983 թվականին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական լիգային, իսկ 1992 թվականին ավարտել է՝ տնտեսագետի որակավորմամբ։ Աշխատել է որպես խորհրդական և պլանավորման տնօրեն Յորան Պերսոնի վարչակազմում, ինչպես նաև՝ որպես Մոնա Սալինի խորհրդական։ 2014 թվականի ընտրություններից հետո Անդերսոնն ընտրվել է Ռիկսդագի պատգամավոր և դարձել Ստեֆան Լյոֆվենի վարչակազմի ֆինանսների նախարարը։ Երբ 2021 թվականի օգոստոսին Լյոֆվենը հայտարարել է հրաժարական տալու իր պլանների մասին, Անդերսոնը համարվել է նրան փոխարինելու հիմնական թեկնածուն, իսկ քիչ ժամանակ անց՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։
2021 թվականի նոյեմբերի 29-ին Ռիկսդագի կողմից ընտրվել է Շվեդիայի վարչապետ[10]։ Վարչապետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 30-ին՝ այդպիսով դառնալով Շվեդիայի կառավարության առաջին ընտրված կին ղեկավարը։