Մաադիմ (Մարս)
From Wikipedia, the free encyclopedia
Մաադիմի հովիտ (անգլ.՝ Ma'adim Vallis), Մարսի ամենախոշոր կիրճերից մեկն է, մոտ 700 կմ երկարությամբ, ինչը զգալիորեն մեծ է քան Երկրի Գրանդ-Կանյոնը։ Լայնությունը՝ ավելի քան 20 կմ, որոշ տեղերում խորությունը հասնում է 2 կմ։ Ձգվում է հարավային իջվածքներից, համարվում է, որ անցյալում այստեղ եղել է լճերի մեծ խումբ (տես՝ Էրիդանիա) Գուսևի խառնարանի հյուսիսում մոլորակի հասարակածի մոտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ենթադրում են, որ Մաադիմ հովիտը կտրվել է հոսող ջրով Մարսի պատմության վաղ ժամանակներում։ Հովտի սահմաններում ընկած կարճ ու նեղ ջրանցքներից որոշները հավանաբար քանդվում են։ Այս քանդումը տեղի է ունենում, երբ ստորերկրյա ջրերը մասնակիորեն քայքայում են ու քշում ժայռերը, որոնք և քանդվում են, մասնիկները ավելի են մանրացվում և քշվում էրոզիայի ընթացքում։
Մաադիմ (מאדים) իվրիտ լեզվով՝ Մարս մոլորակի անվանումը։