Ճգնավոր
From Wikipedia, the free encyclopedia
Ճգնավոր (հուն․՝ μοναχός - «միայնակ»[1], μονος - «մեկ»[2], միանձնուհի), սովորаբար կրոնական համայնքի անդամ, ուխտի համաձայն վարում է ասկետիկ կյանք կամ վանական համայքում (եղբայրության)[3], կամ միայնակ ճգնավորության մեջ։ Ճգնավորները ապրում են Վանքերում, մենաստաններում, լավրերում (Մայրավանք)։ Հատուկ ,ճգնավորության բարդ ձև է աշխարհիկ ճգնավորությունը, երբ ճգնավորը ապրում է աշխարհականների մեջ, ոչ մի կերպ չառանձնանալով հասարակությունից, միաժամանակ պահպանելով ճգնավորության ուխտի բոլոր պահանջները։
Ճգնավոր | |
---|---|
![]() Անտոն Մեծ ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ | |
![]() |
Վանականության ինստիտուտը հատուկ է Քրիստոնեության տարբեր ուղղություններին, Հինդուիզմին, Ջայնիզմին և Բուդդայականությանը։ Երբեմն ճգնավորներին համարում են դերվիշներ, սակայն սա վիճելի է, քանի որ կա էական տարբերություն՝ դերվիշները կարող էին ամուսնանալ, կարող էին ապրել իրենց տներում և ապրել իրենց կյանքով[4]։
Ճգնավորները ի հայտ են եկել մ․թ․ա առաջին հազարամյակի կեսերին բուդդիզմում, մեր թվարկության երրորդ դարից հայտնվել են նաև քրիստոնեությունում (ոչ միայն բողոքականության)։
Ավանդաբար քրիստոնեական ճգնավորության հիմնադիր համարվում են եգիպտական ասկետիկ սրբերը․ Պավել Ֆիվեյսկին (մահացել է մոտավորապես 341թվական), Անտոնի Մեծը և Պահոմիան արևելքում, Աթանաս Ալեքսանդրացին և Մարտին Տուրսկին արևմուտքում։ Ռուս ճգնավորության հիմնադիրները համարվում են վեհափառ Անտոնի և Ֆեոդոսի Պեչորսկիները, ովքեր 11-րդ դարում ստեղծել են Կիև-Պեչորյան մայրավանքքւը։
Բուդդիզմում ճգնավորության հիմնադիր համարվում է հենց բուդդիզմի հիմնադիրը՝ Բուդդա Սրդհարտա Գաուտամա Շակյամունին։