Ճարպագեղձ
From Wikipedia, the free encyclopedia
Ճարպագեղձ (լատին․՝ glandula sebacea)[1], մաշկի մանրադիտակային էկզոկրին գեղձ, որը բացվում է մազի ֆոլիկուլի մեջ՝ մոմանման նյութ արտազատելու համար, որը պատում է կաթնասունների մազերն ու մաշկը[2]։ Մարդկանց մոտ ճարպագեղձերն ամենամեծ քանակությամբ տեղակայված են դեմքի և գլխամաշկի վրա, ինչպես նաև մաշկի բոլոր հատվածներում, բացառությամբ ափերի և ոտքերի ներբանների։ Կոպերի վրա մեյբոմյան գեղձերը, որոնք կոչվում են նաև տարսալ գեղձեր, ճարպագեղձերի տեսակ են, որոնք արցունքների մեջ հատուկ տեսակի ճարպ են արտազատում։ Իգական սեռի մոտ, պտուկը շրջապատող արեոլային գեղձերը մասնագիտացված ճարպագեղձեր են՝ պտուկը խոնավեցնելու համար։ Ֆորդայսյան բծերը բարորակ, տեսանելի ճարպագեղձերի գոյացություններ են, որոնք սովորաբար հայտնաբերվում են շրթունքների, լնդերի և այտերի ներքին մակերեսի, ինչպես նաև սեռական օրգանների վրա։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/c3/HairFollicle2.jpg)
1. մազ
2. մաշկի մակերևույթ
3. մաշկային ճարպ
4. մազի ֆոլիկուլ
5. ճարպագեղձ