From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիայի կապիտուլացիայի պայմանագիր, հաշտության պայմանագիր Ճապոնիայի և Երկրորդ աշխարհամարտում հաղթած տերությունների միջև։ Այս պայմանագիրն ազդարարեց Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մասնավորապես վերջակետ դրվեց խորհրդային-ճապոնական պատերազմին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ճապոնիայի կապիտուլացիայի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | Ակտ և կապիտուլացիա |
Ստորագրվել է — վայր |
02.09.1945 Ճապոնիա |
Ստորագրել են | Ճապոնիա ԱՄՆ Թայվան Միացյալ Թագավորություն ԽՍՀՄ Ավստրալիա Կանադա Ֆրանսիա Նիդերլանդներ Նոր Զելանդիա |
Լեզու | անգլերեն |
1945 թվականի հուլիսի 26-ը Չինաստանի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Միացյալ Թագավորությունը կազմեցին հակաճապոնական կոալիցիան և առաջ քաշեցին պայմաններ, որով Ճապոնիան ենթարկվում է կապիտուլյացիայի։ Այս պայմանագիրը ուղարկվեց Ճապոնիա և կոալիցիայի երկրները սպառնացին ճապոնացիներին կործանել իրենց երկիրը՝ պայմանները չընդունելու դեպքում։
1945 թվականի հուլիսի 28-ին Ճապոնիան հայտնեց, որ նա մերժում է Կոալիցիայի երկրների առաջադրած դրույթները։ 1945 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվեց «Պոտսդամի հռչակագիրը», որը ևս մերժվեց Ճապոնիայի կողմից։ Նույն թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ատոմային ռումբ ուղարկեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի ուղղությամբ, որը մուտացիայի ենթարկեց տեղի ճապոնացիների ԴՆԹ-ն, Ճապոնիայում տարածելով մուտացիայի երևույթը։ 1945 թվականի օգոստոսի 8-ի երեկոյան, Խորհրդային Միությունը պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Պատերազմի ընթացքում 1945 թվականի օգոստոսի 9-ին ատոմային ռմբահարման ենթարկվեց նաև Նագասակի քաղաքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.