Ճախարակ (պարզ մեխանիզմ)
From Wikipedia, the free encyclopedia
Ճախարակ, ուժի ուղղությունը և չափը կառավարող պարզ մեխանիկական հարմարանք։ Իրենից ներկայացնում է իր առանցքի շուրջը պտտվող փողրակով անիվ։ Փողրակը նախատեսված է պարանի, շղթայի կամ այլ հարմարանքների համար։
Անշարժ ճախարակն ամրացված է պատին կամ այլ անշարժ մակերևույթի վրա, ճախարակը շարժվում է միայն իր առանցքի շուրջը, փոխում միայն ուժի ուղղությունը։
Բեռի հավասարակշռության պայմանը․
որտեղ
- — ազդող արտաքին ուժը,
- — բեռի զանգվածը,
- — ազատ անկման արագացում,
- —ճախարակի դիմադրության գործակիցը շղթաների դեպքում (~1.05, պարանի դեպքում ~1.1.)
Շփման բացակայության դեպքում բեռը բարձրացնելու համար անհրաժեշտ է բեռի կշռին հավասար ուժ։
Շարժական ճախարակ, շարժվում է ամբողջ համակարգը ճախարակի հետ միասին։Շարժական ճախարակը ուժի մեջ 2 անգամ շահում է տալիս[1]։
Բեռը կանցնի 2 անգամ փոքր ճանապարհ, քան F ուժի ազդման կետը[2][3]։
Փաստացի յուրաքանչյուր ճախարակ իրենից լծակ է ներկայացնում։ Անշարժը ճախարակը՝ հավասար բազուկներով, շարժականը 1-ը 2-ին հարաբերակցությամբ բազուկներով։ Ինչպես ցանկացած լծակի համար, այնպես էլ ճախարակի համար ճիշտ է մեխանիկայի «Ոսկե կանոնը»։
Մարզ մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ, և հակառակը։ Աշխատանքի մեջ շահում չկա։
Բազմաճախարակ, մի քանի շարժական և անշարժ ճախարակների համակարգ (սովորաբար զույգ)։
- Մեկ զույգով բազմաճախարակ
- Փոխում է ուժի ուղղությունը և 2 անգամ ուժի մեջ շահում տալիս։
- 4 պարանով զույգ բազմաճախարակ։
- Ուժի մեջ 4 անգամ շահում տվող բազմաճախարակ։
- Անշարժ ճախարակ
- Շարժական ճախարակ։
- Շարժական ճախարակ։
- Շարժական ճախարակ