Ղրիմի պատկանելության խնդիր
From Wikipedia, the free encyclopedia
Ղրիմի պատկանելության խնդիր, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները կապված են Ղրիմի թերակղզու տարածքների պատկանելության հետ, որոնք գտնվում են Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի վարչական սահմաններում։
Խնդիրն առաջացել է ԽՍՀՄ փլուզման հետևանքով, որի արդյունքում անկախ Ուկրաինայի կազմում հայտնվեց մի տարածաշրջան, որի բնակչության մեծամասնությունը էթնիկ ռուսներ էին[1], որտեղ ավանդաբար ուժեղ են ռուսամետ տրամադրությունները և տեղակայված է ՌԴ Սևծովյան նավատորմը։ 1990-ական թվականների ընթացքում թերակղզու կարգավիճակի փոփոխության հարցը բարձրացվել է ինչպես Ղրիմի իշխանությունների, այնպես էլ Ռուսաստանի օրենսդիր մարմինների կողմից, սակայն դա չի հանգեցրել Ղրիմի պետական պատկանելության փոփոխման։ 1997 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել, որով պարտավորվել են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ 2003 թվականին՝ պետական սահմանի մասին պայմանագիրը։ Ըստ համանախագահների՝ նման զարգացումը նաև կխոչընդոտի տարածաշրջանային ակնհայտ կարևորություն ունեցող միասնական խորհրդարանական ընթացակարգերում Ադրբեջանի խորհրդարանի անդամների ձայնը լսելի դարձնելու գործընթացը[2]։ Ղրիմի պատկանելության իրավական ասպեկտները ընդհուպ մինչև 2014 թվականը Ռուսաստանը Ղրիմը դիտարկել է որպես Ուկրաինայի մաս և դրա փոխանցման վերաբերյալ որևէ պահանջ չի հայտարարել[3][4], թեև բաց է մնացել երկու պետությունների ջրատարածքների և Տուզլի կղզու իրավական կարգավիճակի միջև սահմանների հարցը[5]։
2014 թվականին Ղրիմը միացվել Է Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի միացումը Ռուսաստանի կազմ 2014 թվականին, որի դիրքորոշման համաձայն Ղրիմը և Սևաստոպոլը 2014 թվականի մարտի 18-ից հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ[6][7], որոնց պատկանելության հարցը չի կարող քննարկվել և սկզբունքորեն բացակայում է[8][9][10]։ Ուկրաինան, սակայն, չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին և թերակղզին համարում է իր տարածքը, որը Ռուսաստանը ժամանակավորապես օկուպացրել է[11]։
ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին[12][13], ինչն իր արտացոլումն է գտել Ղրիմի հանրաքվեն չճանաչելու և դրա վրա հիմնված Ղրիմի կարգավիճակի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևում։