Ղոմ
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Ղոմ, (պարս.՝ قم, ɢom), քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում, Ղոմ օսթանի վարչական կենտրոնը, շիա մուսուլմանների սուրբ քաղաքներից մեկը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 1 201 158 մարդ (2016)[2]։ Ղոմի կրոնագիտական դպրոցը շիաների համար Էն Նաջաֆի դպրոցից հետո երկրորդն է իր նշանակությամբ։
Քաղաք | ||
---|---|---|
Ղոմ | ||
قم | ||
Երկիր | Իրան | |
Օստան | Ղոմ | |
Համայնք | Central District? | |
Հիմնադրված է | 805[1] թ. | |
Մակերես | 123,073 կմ² | |
ԲԾՄ | 935 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 1 201 158 մարդ (2016)[2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0251 | |
Փոստային դասիչ | 37100 | |
Պաշտոնական կայք | qom.ir(պարս.) | |
| ||
Ղոմ քաղաքը տեղակայված է Թեհրանից 150 կմ դեպի հարավ` գետի վրա։ Ղոմով է անցնում Թեհրանից Սպահան քաղաք տանող ճանապարհը։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 975 մ։ Քաղաքից ոչ հեռու կան գազի և նավթի հանքավայրեր։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 201 158 մարդ, որոնք կազմում էին 356 976 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ղոմ օսթանի ամենախոշոր[3] և Իրանի յոթերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Ղոմի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարածված կարծիք կա, որ Ղոմը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն քաղաքի հնագույն պատմության մասին հստակ տվյալներ չկան։ Արաբների կողմից քաղաքի գրավումից հետո այստեղ հավաքվել է խալիֆայության ողջ ընդդիմադիր կազմը` քաղաքական փախստականներ և աքսորյալներ, տարբեր աղանդավորներ։ Սեֆյանների շրջանում քաղաքը սկսեց արագ կերպով զարգանալ։ 16-րդ դարում այն դարձավ շիականության ամենախոշոր կենտրոնը։ Ավելի ուշ, աֆղանների հարձակումների ժամանակ, Ղոմը մեծ վնասներ կրեց։ Սակայն 19-րդ դարում, սկսած Ֆաթհ Ալի շահի ժամանակներից, քաղաքը վերականգնվեց և նույնիսկ առաջադրվեց որպես մայրաքաղաքի թեկնածու։ Այդ ժամանակաշրջանից քաղաքում պահպանվել են մեծ թվով կրոնական կառուցներ` մզկիթներ, իմամների ու շահերի ընտանիքների անդամների դամբարաններ և կրոնագիտական դպրոցներ։ Ղոմում տեղակայված կրոնագիտական կենտրոնը համատեղում է մեծ թվով ուսումնական հաստատություններ, որտեղ սովորում են ինչպես իրանցիներ, այնպես էլ արտասահմանցիներ։ Կրոնական կրթական հաստատությունների գործունեությունը ղեկավարվում է Ալ Մուսթաֆա միջազգային համալսարանի կողմից։
Ղոմի ամենահայտնի ճարտարապետական հուշարձանը սուրբ Ֆաթիմայի դամբարանն է։ Ֆաթիմայի մահվանից հետո, նրա հայրը` իմամ Մուսան, գերեզմանի վրա կառուցեց փոքրիկ ծղոտե ծածկ։ Սակայն հետագայում դամբարանն այնքան հայտնի դարձավ, որ դրա վրա կառուցվեց աշատարկ։ Դրանից հետո դամբարանում թաղվում էին իմամ Մուսայի և նրա ժառանգների ընտանիքների բոլոր կանայք։ Հետագայում դամբարանն ավելի ընդարձակվեց։ Այս հուշարձանի կենտրոնը ութանկյուն տաճարն է։ Տաճարի պատերը զարդարված են 19-րդ դարի կեսերին պատկանող գրություններով։ Շինության վերևում բարձրանում է 16 մետրանոց գմբեթը, որը կառուցվել է Ֆաթհ Ալի շահի օրոք։ Դամբարաններից մեկի տապանաքարի վրա արված գրությունները պատկանում են 14-րդ դարին։ Տաճարից դեպի հարավ տեղակայված շինությունը կոչվում է «Կանանց բակ», որտեղ ներկայումս տեղակայված է դամբարանի թանգարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.