![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Imperial_Shags.jpg/640px-Imperial_Shags.jpg&w=640&q=50)
Ձկնկուլներ
From Wikipedia, the free encyclopedia
Ձկնկուլներ (լատին․՝ Phalacrocoracidae), տառեղներ, սրունքավորների կարգի թռչունների ընտանիք։ Միջին մեծության թռչուններ են, մարմնի երկարությունը 28–140 սմ է, ոտքերը և պարանոցը երկար են, սրունքները՝ մասամբ մերկ։ Կրնկաթաթը պատված է եղջերային թիթեղիկներով, միջին մատի եղունգի եզրերն ատամնավոր են։ Կտուցն ուղիղ է, սուր։ Պոչուկային գեղձը թույլ է զարգացած։ Գույնը մոխրագույն է, գորշ կամ սպիտակ, հաճախ՝ խայտաբղետ։ Հայտնի է 63 տեսակ, Հայաստանում՝ 2 տեսակ՝ մեծ ձկնկուլ և փոքր ձկնկուլներ։ Մեծ ձկնկուլի բնադրագաղութները Գիլի լճի չորացումից հետո անհետացել են։ Մեծ թիվ են կազմում փոքր ձկնկուլի բնադրագաղութները Արարատյան դաշտում։ Աչքի են ընկնում միջին երկարության, կեռ ծայրով, ատամնանման եզրեր ունեցող կտուցով, երկար վզով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Imperial_Shags.jpg/640px-Imperial_Shags.jpg)
Միջին մեծության թռչուններ են, մարմնի երկարությունը 28–140 սմ է, ոտքերը և պարանոցը երկար են, սրունքները՝ մասամբ մերկ։ Կրնկաթաթը պատված է եղջերային թիթեղիկներով, միջին մատի եղունգի եզրերն ատամնավոր են։ Կտուցն ուղիղ է, սուր։ Պոչուկային գեղձը թույլ է զարգացած։ Գույնը մոխրագույն է, գորշ կամ սպիտակ, հաճախ՝ խայտաբղետ։ Տարածված լինելով, հիմնականում, բարեխառն գոտում, մեծ մասամբ չվող են։ Ապրում են ջրերի մերձափնյա մացառուտներում, ջրամբարների ափերին, խոնավ մարգագետիններում։ Բնադրում են գաղութներով, հաճախ ջրագռավների կամ այլ թռչունների հետ։ Դնում են 3–7 միագույն ձու։ Թխսում են էգը և արուն։ Սնվում են մանր ձկներով, գորտերով, փափկամորթներով, միջատներով։