Ձերժոնյուվ
From Wikipedia, the free encyclopedia
Ձերժոնյուվ (լեհ.՝ Dzierżoniów. |d͡ʑɛrˈʐɔɲuf|, գերմ.՝ Reichenbach im Eulengebirge), քաղաք Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորինսիլեզյան վոյեվոդության նույնանուն շրջանում (պովյատում), որի, ինչպես նաև նույնանուն գմինայի (համայնքի) վարչական կենտրոնն է՝ առանց վերջինիս կազմի մեջ մտնելու։ Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Զբաղեցնում է 20,07 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով եղել է 34 958, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 32 346[3]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ձերժոնյուվ | |||||
գերմ.՝ Reichenbach[1] | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Dzierżoniów County? | ||||
Մակերես | 20,07 կմ² | ||||
ԲԾՄ | 261±1 մետր | ||||
Բնակչություն | ▼31 866 մարդ (մարտի 31, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 58-200 a 58-205 | ||||
Պաշտոնական կայք | um.dzierzoniow.pl(լեհ.) | ||||
| |||||
13-րդ դարում հիմնադրված, պատմական այս քաղաքը, որ ընկած է Բվի լեռների ստորոտին, կրում է լեհ քահանա և գիտնական Յան Ձերժոնի անունը[4]։ Ձերժոնյուվը համբավվել է պատմա-ճարտարապետական ինքնատիպ հուշարձաններով, թանգարաններով, ռեստորաններով։ Հին քաղաքամասի շուկայի հրապարակը տարեկան մի քանի անգամ դառնում է խոշոր մշակութային միջոցառումների, տոնավաճառների անցկացման վայր[5]։